ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սնանկացել է ԱՄՆ-ի իրավաբանական խոշորագույն ընկերություններից մեկը

29.05.2012

ԱՄՆ-ի իրավաբանական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Dewey & LeBoeuf-ը, դատարանին սնանկացման մասին դիմում է ներկայացրել՝ ԱՄՆ-ի օրենսգրքի սնանկացման մասին 11-րդ հոդվածին համապատասխան, հաղորդում է AFP-ն։

Dewey & LeBoeuf-ի հաճախորդերի թվում էին այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Dell-ը, Oracle-ը, Panasonic-ը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Dewey & LeBoeuf-ի սնանկացումը կարող է դառնալ խոշորագույնը ԱՄՆ-ի իրավաբանության պատմության մեջ։ Ընկերության բոլոր՝ 26 գրասենյակներում, ընդհանուր առմամբ, աշխատում էր ավելի քան 1,1 հազ. իրավաբան։

Նշենք, որ Dewey & LeBoeuf-ի բիզնեսը խիստ տուժել էր 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով։ Ընկերությունն այդպես էլ չկարողացավ հաղթահարել ճգնաժամի հետևանքները։ 2012թ. 1-ին եռամսյակում Dewey & LeBoeuf-ը կորցրեց իր 300 գործընկերներից 160-ին։ Մայիսին ընկերության ղեկավարությունը Նյու Յորքի գրասենյակում խզեց 533 աշխատակիցներից 433-ի աշխատանքային պայմանագրերը։ Ակնկալվում է, որ մնացած աշխատակիցները կօգնեն ընկերության բիզնեսի լուծարմանը։

Սնանկացման մասին դիմումի ներկայացման ժամանակ ընկերության պարտքը գնահատվում էր $100-500 մլն, գումարային ակտիվները՝ $13 մլն, իսկ հաճախորդներին չվճարած հաշիվները՝ $255 մլն։

Dewey & LeBoeuf-ը ձևավորվել է 2007թ.՝ Dewey Ballantine-ի (հիմնվել է 1909թ.) և LeBoeuf-ի, Lamb-ի, Greene & MacRae-ի (հիմնվել է 1929թ.) միաձուլման արդյունքում։

Աղբյուր` civilnet.am

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x