ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կուտակայինի մասին իրենց գիտելիքներով մրցեցին ֆինանսական կազմակերպությունները

22.09.2014


Սեպտեմբերի 19-ին կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ խաղ-մրցույթ էր կազմակերպել Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ:

Միջոցառումը, նպատակ ունենալով ստուգել Հայաստանի բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատակիցների գիտելիքները կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ, միևնույն ժամանակ կարևոր նախաձեռնություն էր՝ նույն թիրախային խմբի շրջանում իրազեկումը ամրապնդելու տեսանկյունից:

Կազմակերպությունները մրցույթին ներկայացան թիմերով: Նրանց տրամադրվեց 20 հարցից բաղկացած հարցաշար և 30 րոպե ժամանակ՝ պատասխանները գնահատող հանձնաժողովին ներկայացնելու համար:

Սահմանված ժամանակի ավարտից հետո ամփոփվեցին մրցույթի արդյունքները, և հրապարակվեցին հաղթող թիմերի անունները: Առավելագույն՝ 20 միավոր հավաքած երկու կազմակերպություններ՝ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը և Կոնվերս Բանկը, կիսեցին առաջին հորիզոնականը: Միայն մեկ սխալ պատասխանով երկրորդ տեղում էր Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը:

Խաղ-մրցույթը վարում էր Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Տիկին Հակոբյանի համոզմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակից պետք է հասկանա և գիտակցի այս համակարգի ընձեռած հնարավորությունները, կուտակային բաղադրիչի ներդրման առավելությունները քաղաքացու և երկրի համար: Հենց այդ նպատակին են ծառայում նմանատիպ միջոցառումները՝ նպաստելով քաղաքացիների շրջանում իրազեկվածության աստիճանի բարձրացմանը:

Միջոցառման ավարտին բոլոր թիմերը ստացան մասնակցության վկայականներ, իսկ հաղթողները՝ նաև մրցանակներ և նվերներ:

Մրցույթը գնահատող հանձնաժողովի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Կորյուն Սարգսյանը, ներկայացուցիչներ Կենտրոնական դեպոզիտարիայից, Հայաստանի Բանկերի միությունից և այլ կառույցներից:

Ինչպես վստահեցրեց Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանը, առաջիկայում Կենտրոնական բանկի հետ համատեղ կկազմակերպվի առանձին հանդիպում մասնակիցների հետ՝ մրցույթի ժամանակ արձանագրված սխալ պատասխանները քննարկելու նպատակով: Միևնույն ժամանակ, նվազագույն միավորներ հավաքած ընկերությունների հետ կտարվի լրացուցիչ աշխատանք՝ իրազեկվածության ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու համար:






ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x