ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ԿԲ-ն՝ AFI-ի զարգացման և ընդլայնման «Լավագույն աջակից»

22.09.2014


Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion-AFI) 6-րդ համաժողովը, որն այս տարի հյուրընկալել էր Տրինիդադ և Տոբագոյի կենտրոնական բանկը, ֆինանսական ներգրավվածության համաշխարհային ասպարեզում նոր հաջողություններ է արձանագրել: Ֆորումին մասնակցել են AFI-ի անդամ 121 հաստատությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ:  

Ֆորումի մասնակիցները կարևորել են Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ընտրվել է «Սպառողների ունակությունների զորացման և շուկայի վարվելակերպի» աշխատանքային խմբի ղեկավար՝ արժանանալով AFI-ի զարգացման եւ ընդլայնման «Լավագույն աջակից» մրցանակի:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ու AFI-ի գործակցության շրջանակում Հայաստանում էին ԱՊՀ և AFI-ի անդամ երկրների կենտրոնական բանկերի և ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ:

Այժմ Կենտրոնական բանկը AFI-ի հետ համատեղ աշխատում է ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ: Այն կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x