ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

22.09.2014


Սեպտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը և Երևանում բրիտանական դեսպանատան առևտրի և զարգացման գծով խորհրդական Էրիկ Գյուլազյանը:

Ողջունելով հյուրերին` Կարեն Ճշմարիտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքների, Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար: Իր հերթին ողջունելով նախարարին և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպան Քեթրին Լիչը նշել է, որ դեսպանությունը շարունակում է աշխատանքները` ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Անդրադառնալով Հայաստանի` Եվրամիության հետ հարաբերությունների շարունակության ձևաչափին` նախարարը նշել է, որ տնտեսական ոլորտում շարունակվելու է համագործակցությունը նույն տեմպով, և ուշադրության կենտրոնում են լինելու ոլորտային զարգացման ծրագրերը, առևտրային հարաբերությունները և բարեփոխումները, որոնք առավել մանրամասն կքննարկվեն առաջիկայում կայանալիք ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության հերթական ենթակոմիտեի նիստի աշխատանքների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական ոլորտում Միացյալ Թագավորության հետ Հայաստանի առաջիկա համագործակցության հնարավորությունները` մասնավորապես ներդրումային ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև ավիացիայի ոլորտին առնչվող հարցերը: Էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության մուտքը Հայաստան և պատրաստակամություն հայտնել հարկ եղած դեպքում աջակցել ընկերությանը:

Կարևորելով կառավարություն-քաղաքացիական հասարակություն կապը և նրանց դերը Հայաստանում իրականացվող ծրագրերում` դեսպան Քեթրին Լիչը առաջարկել է նախարար Կարեն Ճշմարիտյանին համատեղ մշակել կառավարություն-հասարակական կազմակերպություններ և հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների համագործակցության գործողությունների ծրագիր: Նախարարը հանձնարարել է ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանին դեսպանության համապատասխան ներկայացուցիչների հետ համատեղ մշակել գործողությունների ծրագիրը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x