ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«CocaCola Hellenic»-ը Դոու Ջոնսի առաջատար

19.09.2014

Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, որի մասն է կազմում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, 2014 թվականի Դոու Ջոնս կայուն զարգացման ինդեքսում ճանաչվել է առաջատարն ըմպելիք արտադրող ընկերությունների ոլորտում: Յոթերորդ տարին անընդմեջ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ներառվել է կայուն զարգացման ինդեքսում եւ առաջին տարին է, որ առաջատարն է թե՛ համաշխարհային, եւ՛ թե եվրոպական ինդեքսներում:

Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսները գնահատում է աշխարհի ավելի քան 2500 ամենամեծ ընկերություններն՝ ըստ դրանց տնտեսական, շրջակա միջավայրի եւ սոցիալական ծրագրերի իրականացման գործոնների: Գնահատման արդյունքում յուրաքանչյուր ոլորտից ամենաբարձր գնահատական ստացած այդ ընկերությունների միայն 10 տոկոսն է ներառվում ինդեքսում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունն ըմպելիքների արտադրության ոլորտում ամենաբարձր գնահատականն է ստացել Դոու Ջոնս համաշխարհային ինդեքսի 30 ընկերությունների եւ Դոու Ջոնս եվրոպական ինդեքսի 10 ընկերությունների շարքում: Ընկերության ընդհանուր գնահատականը բարձրացել է՝ կազմելով 89 տոկոս, նախորդ տարվա 81 տոկոսից, եւ այն ամենաբարձր գնահատականներին է արժանացել շրջակա միջավայրի եւ սոցիալական ուղղություններում, մասնավորապես առողջության եւ առողջ սննդակարգի, մատակարարման շղթայի կառավարման, բնապահպանական քաղաքականության եւ բնապահպանական ու սոցիալական հաշվետվողականության, տաղանդավոր աշխատակիցների համար գրավչության պահպանման եւ մարդկանց զարգացման ոլորտներում: Շարունակությունը սկզբնաղբյուրում՝ news.am-լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x