ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երևան-Մոսկվա թե՞ Թիֆլիս-Մոսկվա

19.09.2014

Այն, որ Հայաստանում ավիատոմսերը «թանկ» են, բոլորին է հայտնի: Պատահական չէ, որ մեր որոշ քաղաքացիներ նախընտրում են օգտվել հարեւան Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանից՝ հայրենականի փոխարեն: Նույնիսկ հաշվի առնելով տրանսպորտային ծախսերը(Հայաստանից Վրաստան)՝ այնտեղ ավիատոմսն ավելի էժան է, քան մեզ մոտ:
Ներկայացնենք էկոնոմ դասի սակագներն առանձին չվերթների համար, նույն ամսաթվով՝ արտահայտված ռուսական ռուբլիով: Ամենաէժան ավիատոմսը Երեւանից Մոսկվա արժե 10.26 հազար ռուբլի, իսկ Թբիլիսիից՝ 8.69 հազար ռուբլի:
Համեմատությունը ճշգրտելու համար  հաշվենք տոմսերի գներն ավիաուղու 1 կմ համար. Երեւանից թռիչքի համար՝ 5.69 ռուբլի, իսկ Թբիլիսիից՝ 5.28 ռուբլի: Այսինքն Երեւան-Մոսկվա չվերթի ամեն կիլոմետրը 7.8 տոկոսով ավելի թանկ է, քան Թբիլիսիից:
Օրինակ վերցնենք մեկ այլ չվերթ՝ դեպի «աշխարհի մայրաքաղաք» Փարիզ: Հայաստանից այնտեղ տոմսն արժե 17.1 հազար ռուբլի, Վրաստանից՝ 15.5 հազար ռուբլի: Երեւանցի ուղեւորի համար 1կմ-ն արժե մոտ 5.0 ռուբլի, իսկ թբիլիսցու համար՝ 4.6 ռուբլի: Մեկ այլ ֆենոմեն. Երեւան-Մոսկվա ամենաէժան ավիատոմսն արժե 6945 ռուբլի, իսկ ահա հակառակ ուղղությամբ՝ 4466 ռուբլի:
Անցյալ տարվա մարտին news.am-ին տված հարցազրույցում Հայաստանի ազգային ավիացիոն ասոցացիայի նախագահ Դմիտրի Ադաբաշյանը նշեց «մեր» ավիատոմսերի թանկ լինելու պատճառները:  Նրա խոսքով՝ չվերթների քիչ քանակը հանգեցնում է ամեն չվերթի համար օդանավակայանի տեսակարար ծախսի ավելացման: Ի վերջո մեր օդանավակայանում օդանավի վայրէջքն ու թռիչքը 2-3 անգամ ավելի թանկ է, քան այլ երկրների օդանավակայանում:
Բացի այդ Երեւանի օդանավակայանի մի շարք ծառայություններ որոշ առումներով 3-4 անգամ ավելի թանկ են, քան արտասահմանում: Նույն պատկերն է ավիավառելիքի հարցում՝ 20-30 տոկոսով ավելի թանկ: Նշված հարցազրույցից անցել է ավելի քան 1 տարի, սակայն, ինչպես հարկ է ենթադրել, ոչինչ չի փոխվել:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x