ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ի և Սպայկայի համագործակցությունը ընդլայնվում է

19.09.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է համագործակցությունը «Սպայկա» ՍՊԸ հետ, որը զբաղեցնում է առաջատար դիրք ՀՀ միջազգային ավտոփոխադրումների շուկայում: Բանկի և ընկերության համագործակցությունը սկսվել է 2012թ., իսկ 2013թ. մարտին ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է միջազգային ֆակտորինգի առաջին գործարքը ՎՏԲ Ֆակտորինգի (ՎՏԲ խումբ) հետ համատեղ, որի շրջանակում ընկերության համար բացվել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային սահմանաչափ:

Որպես արգասաբեր ու շարունակական համագործակցության խորհրդանիշ ընկերության 114 բեռնատար ավտոմեքենաների կողմային պատերին առկա է բանկի տարբերանշանը և «Ֆինանսական գործընկեր` ՎՏԲ-Հայաստան Բանկ» գրվածքը:

«Սպայկա» միջազգային փոխադրումների ընկերությունն իրականացնում է բեռնափոխադրումներ Հայաստանից Ռուսաստան, ԱՊՀ երկրներ ու Եվրոպա, զբաղվում է փրփրած պոլիստիրոլից պրոդուկտների արտադրանքով ու փաթեթավորման նյութերի արտադրմամբ, թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ, պահածոների արտադրանքով ու բաշխմամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Միջազգային շուկայում ՎՏԲ խմբի բարձր վարկանիշն ու խմբի ներսում հաջող համագործակցությունը նպաստում է արտահանմամբ զբաղվող հաճախորդներին համար լավագույն պայմաններ ապահովելուն, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ավելացնելու Հայաստանի և այլ երկրների միջև ապրանքաշրջանառությունը: ՎՏԲ տարբերանշանի առկայությունը «Սպայկա» ընկերության բեռնատար ավտոմեքենաների վրա ընդգծում է հաճախորդի հետ ունեցած գործընկերային հարաբերությունները և ծառայում է մեր բանկի` որպես ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի վստահելի մասնակցի իմիջի ամրապնդմանը»:

«Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյան. «Մեր ընկերությունն արդեն մի քանի տարի է օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: Այս ընթացքում մենք համոզվել ենք, որ բանկը վստահելի գործընկեր է, որը ձգտում է երկարաժամկետ ու սերտ հարաբերություններ ունենալ իր հաճախորդների հետ: Մենք ամրապնդելու և զարգացնելու ենք մեր համագործակցությունը, որը հիմնված է պրոֆեսիոնալիզմի և համագործակցության բարձր մակարդակի վրա»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x