ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կրկին ներմուծման հարկեր

18.09.2014

«Հայ ավտոներկրողների միավորում» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի ավտոներկրողներ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում իրենց դժգոհությունը հայտնեցին «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ կետից, համաձայն որի՝ 2-րդ մեքենա ներկրելու դեպքում պարտավոր են հարկ վճարել պետությանը, հայտնում է tert.am լրատվականը:

«Մեզ դիմել է 72-ամյա թոշակառու Կամո Մարությանը, որ 2009-ին 2 մեքենա է ներկրել և վաճառել, 2011-ին քրեական գործ է հարուցվել՝ մեղադրանքով, թե նա ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվում»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, թե բանը հասել է նրան, որ Կամո Մարությանի գույքը դրվել է կալանքի տակ:

Ասուլիսին ներկաները դժգոհեցին, որ եթե նույնիսկ 2 մեքենա են ներկրել անձնական նպատակներով, իսկ հետագայում ստիպված վաճառում են այդ մեքենաները, հարկադրված են հարկեր վճարել:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, թե՝ «Մենք բոլորս երկրորդ մեքենան ներկրում ենք այլ քաղաքացու անունով, որովհետև 5000 դոլարանոց մեքենա վաճառելով 10 տոկոս շահույթ ենք ունենում, բայց օրենքը պահանջում է, որ 16 տոկոս հարկ վճարենք: Մենք երազում ենք, որ անկախացումից ի վեր այնպիսի վիճակ ստեղծվի, որպեսզի մենք կարողանանք դառնալ հարկատու, ոչ թե գողի նման այլ քաղաքացիների անունով ներկրենք և վաճառենք»:

Ասուլիսի մասնակից ավտոներկրողներն ասացին, թե դիմել են Կառավարությանը և կոչ են անում կասեցնել կամ փոփոխել այդ օրենքները, որոնք, ըստ նրանց, թույլ չեն տալիս գումար վաստակել «նորմալ դաշտում»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x