ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շուտով Գնաճ...

18.09.2014

Մոտենում է Ամանորը, դրա հետ մեկտեղ՝ տոնական ապրանքների մանրածախ գների ավանդական բարձրացումն՝ այդ թվում, հատկապես, սննդամթերքի: Բոլորին, բնականաբար, հետաքրքրում է, թե որքան կբարձրանան գները դեկտեմբերին: Այս հարցին պաշտոնական գների դինամիկան չի պատասխանում: Բանն այն է, որ մանրածախ առեւտրի գների վիճակագրական հետազոտությունն ավարտվում է ամեն ամսվա 20-րդ օրը: Ուստի դեկտեմբերի վերջին տասնօրյակի գների իրավիճակը բացարձակապես չի անդրադառնում այդ ամսվա պաշտոնական ցուցանիշի վրա, հայտնում է news.am-լրատվականը:

Ուստի համեմատության համար մնում է միայն մեկ տարբերակ՝ հունվարը: Հունվարին գները ձեւավորվում են երկու հակադիր գործոնների ազդեցության տակ՝ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին օրերի սկզբնական դիրք եւ գնորդական պահանջարկի կտրուկ կրճատում:

Եթե օրացուցային տարում դեկտեմբերն առեւտրականների համար ամենաբարենպաստ ամիսն է, ապա դրան հաջորդող հունվարը՝ ճիշտ հակառակը: Այսպես, ընթացիկ տարվա հունվարին մնարածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը նախորդ ամիսների համեմատ, կազմում էր 31,8 տոկոս: Սա, իհարկե, անդրադառնում է գների վրա: Սակայն, ավելի լավ է համեմատել հունվարյան ցուցանիշները, քան դեկտեմբերյան:

Ներկայացնենք գները Երեւանում, որն ապահովում է հանրապետության մանրածախ առեւտրաշրջանառության 85 տոկոսը: Որպեսզի մայրաքաղաքի սպառողները տեղյակ լինեն, թե ինչ է սպասվում հաշված ամիսներ անց, ցուցանիշները համեմատենք ընթացիկ տարվա հունվարի ցուցանիշներն անցյալ տարվա սեպտեմբերի հետ: Այդ ընթացքում Երեւանում խնձորի, տանձի ու խաղողի գինը 1,5 անգամ բարձրացավ: Նույնը բանջարեղենի դեպքում. լոլիկի գինը բարձրացավ 5,4 անգամ, վարունգի գինը՝ 4,1 անգամ, սոխի գինը՝ 1,3 անգամ, սխտորի գինը՝ 1,5 անգամ: Կարտոֆիլը 1,6 անգամ թանկացավ:

Բնականաբար, մշակաբույսերի գների դինամիկայի վրա ազդում է բերքահավաքի սեզոնայնությունը:  Այս ժամանակահատվածից դուրս շուկա է մտնում ֆերմերային տնտեսությունների օրգանական մթերքների պաշարը, իսկ բանջարեղենի որոշ տեսակների դեպքում՝ ջերմոցների արտադրանքը: Իր դերն է խաղում ներմուծումը: Սակայն պետք չէ անտեսել այնպիսի գործոններն, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացման ցածր մակարդակի, վատ պահեստարաններն, ինչպես նաեւ բոլոր առեւտրականների շահադիտականությունը՝  շուկայի վերավաճառողից մինչեւ սուպերմարկետ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x