ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի ևս 3 մասնաճյուղեր կաշխատեն «մեկ պատուհանի» սկզբունքով

17.09.2014


Յունիբանկը շարունակում է իրականացնել հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատանքին անցում կատարեցին բանկի ևս երեք մասնաճյուղեր` «Քոչար» (Երևան, Հ.Քոչար 19, 13/1), «Ավան» (Երևան, Իսահակյան թաղ., 1/19) և «Զեյթուն» (Երևան, Դ.Անհաղթ 10):

Նման մոտեցման շնորհիվ ցանկացած բանկային գործարք հաճախորդը կատարում է` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի` սպասարկման գործընթացը դարձնելով առավել հարմարավետ և արագ:

Հիշեցնենք, որ «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկում արդեն իսկ իրականացնում են Յունիբանկի «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2), «Հաղթանակ» (Երևան, Կոմիտասի 62, N94) և «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Յունիբանկի բոլոր` 46 մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x