ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Toyota Motor-ը կդառնա խոշոր ավտոարտադրողը

26.05.2012

Ճապոնական խոշորագույն Toyota Motor ավտոկոնցեռնը մտադիր է ավելացնել իր մասնաբաժինը զարգացող շուկաներում և արդյունքում առաջ անցնել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Volkswagen AG-ն և General Motors-ը: Մինչև 2015 թվականն ընկերությունը նախատեսում է իր արտադրանքի վաճառքի ծավալների մինչև 50%-ը բաժին հանել զարգացող շուկաներին:

Ընկերությունը ցանկանում է նաև կրճատել իր կանխվածությունը Հյուսիսայի Ամերիկայի, Եվրոպայի և Ճապոնիայի շուկաներից և իր գործունեությունն ընդլայնել Չինաստանում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Նշենք, որ 2000 թվականին Toyota-ի մասնաբաժինը զարգացող շուկաներում կազմել էր 18,6%, իսկ 2011 թվականին ցուցանիշը հասել էր 45%-ի:

2012 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով Toyota Motor Corp. ավտոկոնցեռնի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել էր շուրջ 4 անգամ և կազմել 121 մլրդ յեն (1,5 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել էր 23%-ով և կազմել 5,7 տրիլիոն յեն:

Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ ներկայացված տվյալների՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2012 թվականի ապրիլի 1-ին, ընկերությունը մտադիր է իր տարեկան զուտ շահույթն ավելացնել 2,5 անգամ, որի արդյունքում ցուցանիշը կկազմի 760 մլրդ յեն (9,5 մլրդ ԱՄՆ դոլար): Նախատեսվում է նաև, որ տարվա արդյունքներով համախառն հասույթը կաճի 18%-ով և կկազմի 22 տրիլիոն յեն:

Toyota ընկերության կանխատեսման համաձայն՝ այս տարվա ընթացքում ընկերությունը կթողարկի 9,59 մլն ավտոմեքենա:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x