ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արդյո՞ք ՀՀ-ի և ՌԴ-ի գնային տարբերությունները չեն ազդի մեր տնտեսության վրա

16.09.2014

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարը շատերին ստիպում է մտածել, թե ինչպիսին են լինելու հետեւանքները մեր տնտեսության համար: Շարքային քաղաքացիներին, բնականաբար, հուզում է գների հարցը: Ավանսով մենք արդեն մաքսատուրքից ազատված ռուսական բնական գազ ենք ստացել: Իսկ ինչ է սպասվում այլ ապրանքների գների առումով՝ միանշանակ ասել անհնար է: Չէ՞ որ մենք ապրանքներ ենք ներմուծում բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ նրանցից, որոնք ներկայում տնտեսական պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ: Բացի այդ, այդ երկիր արտահանման հետ կապված հարցեր էլ կան:

Բազմաթիվ մթերքներ Ռուսաստանում ավելի թանկ արժեն, քան Հայաստանում: Իսկ ահա աշխատավարձերի հարցում հարաբերակցությունը շատ ավելի տարբեր է, քան գների պարագայում: Առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2.3 անգամ ավելի է եղել, քան Հայաստանում: Այնպես որ՝ ռուսական վարձու աշխատողի վճարունակությունը զգալիորեն ավելի բարձր է, քան մեզ մոտ:

Իր դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների հանդեպ Ռուսաստանի կողմից ներմուծման էմբարգոյի սահմանումը գների աճի խթան հանդիսացավ: Ընդ որում, ոչ միայն «արգելված» սննդամթերքի պարագայում, այլեւ մի շարք այլ ապրանքների:

Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում սննդամթերքն օգոստոսին թանկացել է միջինը 10.3%-ով: Բնակչությունը, վախենալով հետագա թանկացումներից եւ հնարավոր դեֆիցիտից, ներկայում զանգվածաբար «պահուստավորում» է պարենամթերքը: Դա, բնականաբար, կհանգեցնի հերթական գնաճին, ինչպես նաեւ հենց դեֆիցիտի, որից այնքան վախենում են սպառողները: Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում այդ երկիր սննդամթերքի արտահանման հնարավորությունները բավականին ընդլայնվել են: Մանրամասները կարող եք կարդալ news.am-լրատվականում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x