ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկի սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով

12.09.2014

31.08.14թ. դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 56.8 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 51%-ը: Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկերի ծավալը աճել է 29%-ով, իսկ քանակը` 72%-ով: Օրական բանկը դիտարկում է ավելի քան 1 000 վարկային հայտ միայն սպառողական նպատակների համար: Ֆիզիկական անձանց վարկավորման գծով Յունիբանկն առաջատար բանկերի եռյակում է:

Յունիբանկն առաջարկում է սպառողական վարկերի լայն տեսականի, որոնցից առավել պահանջված են կանխիկով և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այս վարկատեսակներն առանձնանում են իրենց պայմաններով. ցածր տոկոսադրույք, վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց սահմանափակումների կամ տույժերի, փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Նշված վարկերը ձևակերպած հաճախորդներին անվճար տրամադրվում է մինչև 200 000 դրամ սահմանաչափով “Մագնիս” վարկային քարտ:

Եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 դրամը, ապա հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ: Բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում: Նման արագությունը հնարավոր եղավ ապահովել բանկում ավտոմատացված սկորինգային համակարգի ներդրման շնորհիվ: Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու: Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` Յունիբանկի բոլոր 46 մասնաճյուղերում տեղադրված վճարային տերմինալների միջոցով:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր քարտապաններն ընդգրկված են “Մագնիս” արտոնությունների և զեղչերի ծրագրում, որի շրջանակում գործընկերները` խանութները, հյուրանոցները, գեղեցկության սրահները, սրճարանները, տրամադրում են մինչև 40% զեղչեր:

Յունիբանկի վարկերի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի տեղեկատվական կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x