ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՌԴ-ն կարող է արգելել մեքենաների ներմուծումը

12.09.2014

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատասխան փաթեթն արդեն պատրաստ է, փոխանցում է РИА Новости-ն:
 Պատասխան պատժամիջոցների 2-րդ փաթեթը ենթադրում է ավտոմեքենաների և թեթև արդյունաբերության որոշ ապրանքների ներմուծման սահմանափակում:
 «Մենք ունենք մի շարք ոչ գյուղատնտեսական ապրանքներ, որտեղ մեր, նախևառաջ, եվրոպական գործընկերներն ավելի շատ են կախված Ռուսաստանից, քան Ռուսաստանը նրանցից: Դա վերաբերում է, օրինակ, մեքենաների ներմուծմանը, առաջին հերթին՝ օգտագործված մեքենաների, դա վերաբերում է թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքներին, որոնք մենք արդեն ինքներս կարող ենք արտադրել: Ոչ բոլոր, սակայն հագուստի որոշակի տեսակներ»,- ասել է Բելոուսովը:
 Նա նշել է, որ Տնտեսական զարգացման նախարարությունն արդեն պատրաստել է այդ ապրանքների ցանկը: «Ես հույս ունեմ, որ առողջ դատողությունը կգերազանցի, և մենք ստիպված չենք լինի պատասխան միջոցներ սահմանել»,- բացատրել է նախագահի օգնականը:
 Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի սեպտեմբերի 12-ին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x