ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ի գնաճի մակարդակը հասել է «եվրաստանդարտի»

12.09.2014

Դատելով պաշտոնական տվյալներից՝ մեր տնտեսությունում կա մի ոլորտ, որտեղ մենք հասել է գնաճի «եվրաստանդարտի» մակարդակի: Նշենք, որ եվրոգոտու երկրներում վերջին տարիներին դրա միջին մեծությունը տատանվել է 3-3.5%-ի մակարդակում, իսկ ընթացիկ տարում մոտեցել է գրեթե զրոյի, հայտնում է news.am լրատվականը:

Այս տարի Հայաստանում սպառողական գների ինդեքսի ամենաբարձր մակարդակն արձանագրվել է հունվարին. տարեկան կտրվածքով՝ 102.8%: Այնուհետեւ ինդեսքի նվազում նկատվեց, որը հունիսին հասավ նվազագույն մակարդակի՝ 98.2%-ի: Այսինքն՝ գնաճը փոխարինվեց գնանկմամբ (որն ամենեւին դրական գործոն չի համարվում տնտեսության զարգացման համար): Օգոստոսին թեթեւակի տատանում արձանագրվեց. ապրանքների եւ ծառայություների գները միջինում փոքր-ինչ՝ 0.8%-ով բարձրացան:

Ռուսաստանում, որի հետ շուտով սկսելու ենք համագործակցել Մաքսային միության շրջանակում, օգոստոսին գնաճը հասել է 7.6%-ի: Ռուսական անկախ փորձագետների կարծիքով, թանկացումները կապված են բնական մենաշնորհների սակագների բարձրացմամբ, ալկոհոլի եւ ծխախոտի ակցիզների աճով, առեւտրի մենաշնորհայնացմամբ: Այս գործոններին ավելացավ նաեւ մի շարք երկրներից ապրանքների ներմուծման հանդեպ Ռուսաստանի սահմանած էմբարգոն:

Ամեն դեպքում, թվարկվածից մեզ մոտ բացակայում է միայն էմբարգոն: Բայց ահա մեկ տարվա ընթացքում կյանքն «ավելի էժան է» դարձել: Շատերը, բնականաբար, չեն համաձայնի գնաճի վերաբերյալ պաշտոնական տվյալների հետ: Սակայն բոլորը կհիշեցնեն ոչ վաղ անցյալի հսկայական գնաճը: Նշենք, որ վերջին հինգ տարիներին գներն ու սակագները բարձրացել են միջինը 1.3 անգամ: Ելնելով դրանից՝ հունվար-հուլիսին մանրածախ առեւտրաշրջանառության եւ ծառայությունների ընդհանուր ծավալում (1.3 մլրդ դրամ) գնաճի մասնաբաժինը կազմել է գրեթե 306 մլրդ դրամ:

Սակայն շարքային քաղաքացիների կյանքը միջին ցուցանիշից թանկացել է: Եթե վերցնենք օգոստոս ամսվա տվյալները, ապա 5 տարվա ընթացքում մայրաքաղաքում հացը մոտ 1,5 անգամ թանկացել է, տավարի միսը՝ նույնպես 1,5 անգամ, սերուցքային կարաքը՝ 1,7 անգամ, պանիրը՝ 1,6-1,7 անգամ եւ այլն:

Պարադոքսն այստեղ այն է, որ մասշտաբային աղքատությամբ երկրում մանրածախ գները գրեթե հավասարվել են «եվրոպականներին», իսկ առանձին ապրանքերի գծով՝ նույնիսկ գերազանցել: Մենք այս իմաստով եզակի չենք: «Արաբական ըմբոստությունից» հետո միջազգային ֆինանսական կառույցները«աղքատ երկրներում» զարմանքով փաստեցին սննդամթերքի ֆենոմենալ բարձր գներ: Հասկանալի է, որ բնակչության ընդհանուր ցածր վճարունակության դեպքում (հաշվի առնելով արտագաղթը) գների կտրուկ բարձրացումը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր հասարակության լայն շերտերի, այլ հենց ձեռնարկատերերի՝ արդյունաբերողների եւ առեւտրականների շրջանում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x