ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՌԴ-ից ՀՀ տրանսֆերների աճը դադարել է

11.09.2014

Հուլիսին ոչ առեւտրային նշանակության փոխանցումների ծավալը, որոնք Հայաստանի բանկային համակարգի միջոցով ստացվել են ֆիզիկական անձանց կողմից, տարեկան կտրվածքով կրճատվել են ավելի քան 8.9 մլն դոլարի կամ 4.4%-ի չափով: Այս անկումը կապված է եղել Ռուսաստանից փոխանցումների հոսքի կրճատման հետ. 11.9 մլն կամ 6.6%՝ տարեկան կտրվածքով: Մյուս երկրների պարագայում գրեթե 3.0 մլն դոլարի աճ է գրանցվել:

Ընդհանուր ցուցանիշի վրա «ռուսական» փոխանցումների ազդեցությունն արտահայտվել է 5.9%-ով՝ «մինուս» նշանով, իսկ մյուս երկրների փոխանցումներինը՝ 1.5%՝ «պլյուս» նշանով: Բայց չնայած տարվա ընթացքում փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվել է 2.1 տոկոսային կետով, այն նախկինի պես բավական զգալի է՝ 86.6%:

Ընթացիկ տարում փոխանցումների «ռուսական» դինամիկան ամիսների տարբերությամբ կայունությամբ աչքի չի ընկել: Աճին փոխարինել է անկումը, այնուհետեւ՝ նորից աճ ու հերթական անկում: Հունվար-հուլիսին Ռուսաստանից փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 15.6 մլն դոլար, ընդ որում, 15.3 մլն դոլարն առաջին՝ հունվար ամսվա ընթացքում: Իսկ հուլիսն անցած ամիսների համեմատ նշանավորվել է ամենամեծ անկմամբ:

Ավելի վաղ փոխանցումների «ռուսական» դինամիկան օրացուցային տարվա ընթացքում աճի հստակ միտում է ունեցել: Հունվարին մեկնարկելով նվազագույն մակարդակից՝ այս ցուցանիշն առավելագույնով ավարտվել է դեկտեմբերին: Ինչ տեղի կունենա այս տարի՝ դժվար է կանխատեսել:

Ռուսաստանի դեմ մի շարք երկրների սահմանած պատժամիջոցները, այդ երկրներից մթերքների ներմուծման հանդեպ պատասխան էմբարգոն մեր հյուսիսային հարեւանի տնտեսության համար արդեն հանգեցրել են միանգամայն կանխատեսելի հետեւանքների: Օրինակ՝ գնաճի մակարդակի բարձրացման: Վերջին ամիսների ընթացքում շատ մթերքների գները ռուսական մարզերում աճել են երկնիշ թվերով: Կյանքի թանկացումը, անկասկած, արտացոլվել է նաեւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ընթացիկ ծախսերի վրա:

Միաժամանակ, ֆինանսական այդ միջոցների նշանակությունը, որոնց զգալի մասն արտարժույթով է, դժվար է գերագնահատել: Մանրածախ առեւտրի եւ վճարովի ծառայությունների ընդհանուր ծավալի համեմատությամբ՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին փոխանցումների գումարը գերազանցել է 30%-ի սահմանագիծը: Հաշվի առնելով բանկային համակարգը շրջանցող արտաքին փոխանցումները՝ այս ցուցանիշը կարող է կազմել մեկ երրորդը: Հավելենք, որ մեր արտահանումը նույն ժամանակահատվածում զիջել է փոխանցումներին. 847.5 մլն դոլարը՝ ընդդեմ 967.9 մլն դոլարի: Տարբերությունը, ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 մլն դոլար է, հաղորդում է news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x