ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում կառուցվել է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր

11.09.2014

Երևանում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ժամանակակից բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի պաշտոնական բացումը ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծիծեռնակաբերդի նրբանցք 1/2 հասցեով, որը ֆինանսավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը: 39050 ք/մ մակերեսով 23-հարկանի բնակելի համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում և ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև գրասենյակային տարածքներ, ավտոկայանատեղի:

Կառուցապատումն իրականացրել է «Լոգիկոն» ընկերությունների խմբին պատկանող «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը: Համալիրի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ, «Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ, «Լոգիկոն Դիվելոպմենտ» ՍՊԸ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվող նոր բնակելի համալիրի կառուցումը թույլ է տվել ստեղծել նոր աշխատատեղեր կառուցման և շահագործման ընթացքում: Մենք մեծ կարևորություն ենք տալիս բնակարանային կառուցապատման ոլորտին ֆինանսական օգնություն ցուցաբերելուն, քանի որ դա ոչ միայն նպաստում է ոլորտի ընդհանուր զարգացմանը, այլ նաև օգնում է քաղաքացիներին ձեռք բերել հասանելի ու հարմարավետ բնակարան»:

«Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Պետրոսյան. «ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսավորման շնորհիվ մենք կարճ ժամանակահատվածում ավարտին հասցրինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակելի համալիրի կառուցումը: Այն կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, տեղակայված է Երևանի աշխույժ թաղամասերից մեկում և ունի 292 բնակարան: Դրանց պոտենցիալ գնորդները կարող են լինել ոչ միայն Երևանի բնակիչներ, այլ նաև սփյուռքի, ինչպես նաև Հայաստանում աշխատող արտասահմանյան քաղաքացիներ»:

«Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ հիմնվել է 2006թ.: 2013թ. ընկերությունը ձեռք է բերվել «Լոգիկոն» ընկերությունների խմբի կողմից:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x