ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տնտեսության ո՞ր ճյուղերին են ֆինանսավորում բանկերը

10.09.2014


Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած հուլիս ամսվա տեղեկագրի՝ ՀՀ բանկերը տնտեսության տարբեր ճյուղերին տրամադրել են մոտ 1,9 տրիլիոն դրամ վարկ, որից 719 միլիարդը ՀՀ դրամով, իսկ  1,141 տրիլիոնը՝ արտարժույթով: Նախորդ ամսվա համեմատ տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը նվազել է 0.158%-ով:

Ընդհանուր վարկերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը ունեն սպառողական վարկերը՝ մոտ 22%: Հունիս ամսվա համեմատ սպառողական վարկերի ծավալը նվազել է մոտ 0.0729%-ով և կազմել է 402 719 միլիոն դրամ:

Սպառողական վարկերի 81.57%-ը տրամադրվել է ՀՀ դրամով, իսկ մնացած 18.43%-ը՝ արտարժույթով: Սպառողական վարկերի մոտ 36%-ը կամ 145.52 մլրդ դրամը կազմում են քարտային վարկերը, 5%-ը կամ 19.99 մլրդ դրամը՝ ավտովարկերը, 9%-ը կամ 35.66 մլրդ դրամը՝ կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման վարկերը, 24%-ը կամ 98.05 մլրդ դրամը ոսկու գրավով վարկերն են, իսկ մնացած 26%-ը կամ 103.49 մլրդ դրամը այլ սպառողական վարկերն են:



Ընդհանուր վարկերի մյուս խոշոր ճյուղը առևտուրն է: ՀՀ բոլոր բանկերը միասին այս ոլորտին տրամադրել են 348.13 մլրդ դրամ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ ավել է մոտ 1.32%-ով: Առևտրի ֆինանսավորման վարկերի 21.73%-ը տրամադրվել է ՀՀ դրամով, իսկ 78.27%-ը՝ արտարժույթով: Ընդհանուր վարկերի 52.77%-ը (183.70 մլրդ դրամ) տրամադրվել է մեծածախ առևտրի, իսկ 43.64%-ը (151.93 մլրդ դրամ)՝ մանրածախ առևտրի զարգացման համար: Մոտ 8.4 մլրդ դրամ տրամադրվել է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և դրանց պահեստամասերի առևտրի և նորոգման համար, ինչը կազմում է առևտրի վարկերի մոտ 3.59%-ը:



Մշակող արդյունաբերության զարգացման համար տրամադրվել է մոտ 179.98 մլրդ դրամ, որից 33.57 մլրդ-ն (18.65%) ՀՀ դրամով, իսկ 146.41 (81.35%) մլրդ-ն՝ արտարժույթով:

Հիփոթեքային վարկերը կազմում են ընդհանուր վարկերի մոտ 8%-ը: 151.86 մլրդ ընդհանուր ծավալի մոտ 46.19%-ը (70.14 մլրդ դրամ) տրամադրվել է ՀՀ դրամով, իսկ 53.81%-ը (81.72 մլրդ դրամ)՝ արտարժույթով: Ընդհանուր վարկերի 79.46%-ը կամ 120.67 մլրդ-ը տրամադրվել է անշարժ գույքի ձեռքբերման, իսկ 20.54%-ը կամ 23.48 մլրդ-ը՝ անժարժ գույքի վերանորոգման համար:



ebank.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x