ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանը և Չինաստանը ընդդեմ դոլարի

10.09.2014


Մինչ Արևմուտքը պնդում է, որ պատժամիջոցները մեկուսացնում են Ռուսաստանը աշխարհից, վերջինս ավելի է ուժեղացնում կապը Չինաստանի հետ:

Ռուսաստանը բազմիցս նշել է, որ իր կողմից հակահարված կլինի, ինչը լուրջ մտածելու տեղիք է տվել Եվրոպայի լիդերներին: Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների ուժեղացումը մեծ կործանիչ ուժ կլինի Արևմուտքի ռազմավարության համար:

Վերջերս հայտնի դարձավ, որ երկու երկրները պատրաստվում են իրենց առևտրի մեծ մասը իրականացնել ռուբլիով և յուանով, ինչը վատ ազդեցություն կունենա ԱՄՆ դոլարի համար: 2013 թվականին Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 89 միլիարդ դոլար: Ըստ տարբեր գնահատականների առևտրի մոտ 50%-ի արժույթը հնարավոր կլինի փոխել:

«Նախկինում կնքված պայմանագրերը, որոնք կնքվել են դոլարով, հնարավոր չի լինի փոխել, սակայն ժամանակի ընթացքում միջոցառումներ կկատարվեն այս խնդրի լուծման համար»,-նշել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Նման կերպ Ռուսաստանը հնարավորություն կստանա անհրաժեշտության դեպքում ֆինանսավորում ստանալ Չինաստանից, այսպիսով հակահարված տալով եվրոպական ֆինանսավորման դադարեցմանը:

Չինաստանի համար կարևոր է ավելացնել յուանի դերը՝ համաշխարհային շուկայում: Երկրի արտարժութային պահուստների մոտ 32%-ը կամ 4 տրիլիոն դոլարը ներդրված են ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում, և Չինաստանը կարող է աստիճանաբար նվազեցնել դոլարային ներդրումները:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը և Չինաստանը քննարկել են 30 նախագիծ, որոնցից որոշները արժենալու են մի քանի հարյուր միլիոն դոլար:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x