ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ASHIB-ը վերաբացում է «Ջերմուկ» մասնաճյուղը

10.09.2014

Արդշինինվեստբանկի ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, վերանորոգված և նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Ջերմուկ քաղաքում:

Արդշինինվեստբանկի «Ջերմուկ» մասնաճյուղը տեղակայված է Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, Գործարանային 1/2 հասցեում:

Մասնաճյուղի վերաբացմանը ներկա էին Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Բանկի հաճախորդներ և ղեկավարներ:

Մհեր Գրիգորյանի խոսքով, նորացված «Ջերմուկ» մասնաճյուղի վերաբացումը վաճառքների ցանցի արդիականացմանը և ընդլայնմանն ուղղված համալիր միջոցառումների փուլերից մեկն է:

«Հատուկ ուշադրություն դարձնելով գործունեությանը մարզերում` Բանկի ղեկավարությունը մայրաքաղաքային մասնաճյուղերին զուգահեռ հավասարաչափ զարգացնում է նաև մարզային մասնաճյուղերը: Վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգվել և հաճախորդների սպասարկման ժամանակակից չափանիշներին են համապատասխանեցվել ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Հայաստանի մարզերի բազմաթիվ մասնաճյուղեր: Մեզ համար ամենակարևորը բարձր չափանիշներին համապատասխանող ծառայությունների մատուցումն ապահովելն է:». - նշեց Մհեր Գրիգորյանը:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Արդշինինվեստբանկի ֆիրմային ոճին:

Հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույներից է հանրապետությունում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x