ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արտահանումը դժվարացել է հայ գործարարների համար

25.05.2012

Կառավարությունը վերջին տարիներին պարբերաբար հայտարարում է արտահանման խթանման, մաքսային վարչարարության բարելավման մասին։ Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) վերջին զեկույցը սակայն արձանագրում է, որ հայ արտադրողների համար դժվարացել է մուտքը արտաքին շուկաներ։ Բացի այդ՝ հանրապետությունում նվազել է արտահանման և ներկրման վարչարարության արդյունավետությունը։ Այդուհանդերձ, նորմատիվային բազայի կանոնակարգումը թույլ է տվել բարելավում արձանագրել բիզնես միջավայրը բնութագրող ցուցանիշում։

Համաշխարհային տնտեսական ֆորումի The Global Enabling Trade Report-2012 զեկույցն (օգտագործվել են 2010-2011 թթ. տվյալները) արձանագրում է, որ վերջին երկու տարիներին համաշխարհային առևտրում Հայաստանի ներգրավվածության ցուցանիշը էապես չի բարելավվել։ Բացի այն, որ 2010-ին հրապարակած զեկույցի (օգտագործվել են 2008-2009 թթ. տվյալները) համեմատ Հայաստանը նահանջել է միանգամից 7 կետով (52-րդ հորիզանականից հայտնվելով 59-րդում), հետընթացն ամենամեծն է եղել տարածաշրջանում։

Նախորդ զեկույցի համեմատ՝ Թուրքիան պահպանել է 62-րդ հորիզոնականը, Վրաստանը դիրքերը զիջել է մեկ կետով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը, Ադրբեջանը նահանջել 4 կետով՝ հայտնվելով համաշխարհային առևտրում երկրների ներգրավվածության վարկանիշի 81-րդ տեղում։

Չնայած 2010թ. զեկույցում հետազոտությունը կատարվել է 125 երկրների համեմատությամբ, այս անգամ՝ 132-ի, բայց պետք է հաշվի առնել, որ «նորեկները» հիմնականում հետնապահի դիրքերում են։ Սա նշանակում է, որ ցանկի ընդլայնումը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի հետընթացի վրա։

Վարկանիշում Հայաստանի նահանջի հիմնական պատճառն այն է, որ այլ երկրներում առևտրի պայմանների բարելավումը եղել է առաջանցիկ։ Բացի այդ՝ Հայաստանը հետընթաց է արձանագրել չորս այն ենթացուցիչներից երեքով, որոնց հիման վրա զեկույցում հաշվարկվում է առևտրի դյուրինության ցուցանիշը։

Այսպես. շուկաների հասանելիության ենթացուցիչով, որը ցույց է տալիս ներկրվող ապրանքների մուտքի դյուրինությունը երկիր և արտահանվող ապրանքների մատչումը այլ շուկաներ, Հայաստանը հետընթաց է ապրել 4 կետով՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Հետընթացի հիմնական պատճառն այն է, որ հայ արտահանողների համար մոտ երկու անգամ դժվարացել է մուտքը այլ երկրների շուկաներ։

Ցուցանիշը, ըստ էության, Հայաստանի կառավարության վերջին երկու տարիների արտահանման խթանման և արտահանման ուղղվածություն տնտեսության կառուցման մասին հայտարարությունների բնութագիրն է։

Հուսադրող չէ վիճակը նաև մաքսային վարչարարության ոլորտում, որտեղ թեև փոքր՝ 1 կետով, այնուհանդերձ առկա է հետընթաց։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ վերջին երկու տարում Հայաստանում նվազել է ներկրման և արտահանման վարչարարության արդյունավետությունը։

Միակ ցուցանիշը, որով Հայաստանը 4 կետով առաջընթաց է ապրել և զբաղեցրել 61-րդ տեղը, բիզնես միջավայրի ցուցանիշն է, որը բնութագրում է կառավարման արդյունավետությունը, արտահանման և ներկրման նորմատիվային բազան։ Առաջընթացը պայմանավորված է հիմնականում միջավայրի կանոնակարգումով։

Ստացվում է, որ թեև Հայաստանում առևտրի ոլորտի նորմատիվային բազայի մասով արձանագրված առաջընթացի, օրենսդրության կիրառման հարցում Հայաստանը հետընթաց է ապրել։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x