ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ ֆոնդային բորսան՝ սեպտեմբերի առաջին շաբաթում

05.09.2014

Այս տարվա սեպտեմբերի 1-ից 5-ը ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի են ունեցել հետրյալ գործարքները՝

Բաժնետոմսերի շուկա.

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի  AMMQERS10ER0 ծածկագրով բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 550 000 դրամ արժեքով: Ընդհանուր առմամբ գնվել և վաճառվել է 750 բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 412 500 000 դրամ:

Պահանջարկ են ունեցել նաև «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի AMZHBKS10ER2 (յուրաքանչյուրը 5 500 դր.) և AMZHBKPC1ER4 (յուրաքանչյուրը 700 դր.) բաժնետոմսերը, որոնցով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 542 500 ՀՀ դրամ:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկա.

Նշված ժամանակահատվածում բորսայում շրջանառվել են «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի 3 տարբեր տրանշերի պարտատոմսերը՝

ARBKB6 - անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար, միջին տոկոսադրույքը՝ 8.0707%, գործարքների ծավալը՝ 20 519.04 դոլար
ARBKB7 - անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ, միջին տոկոսադրույքը՝ 11.7331%, գործարքների ծավալը՝ 4 147 000 դրամ
ARBKB8 - անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար,  միջին տոկոսադրույքը՝ 8.3003%, գործարքների ծավալը՝ 30 775.84 դոլար:

Շրջանառվել են նաև "«Ազգային Հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն" ՓԲԸ-ի NMCCB2B ծածկագրով արժեթղթերը, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 63 281 626.96 դրամ:

Պետական պարտատոմսերի շուկա.

Այս շուկայում շրջանառվել են AMGB10172218 երկարաժամկետ պարտատոմսերը՝ 10.7699% միջին տոկոսադրույքով, միջնաժամկետ AMGN36294167 և AMGN60294174 պարտատոմսերը, համապատասխանաբար 8.2500% և 9.3001% միջին եկամտաբերություններով: Կատարվել է 8 գործարք՝ 223 785 600 դրամ ծավալով:

Արտարժույթի հարթակում1 ԱՄՆ դոլարի գինը տատանվել է 409.5-ից 410.5 դրամի սահմաններում: 1 շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել 46 գործարք: Ընդհանուր առմամբ 7 505 000 դոլարի դիմաց վճարվել է 3 077 098 146 դրամ:

Վարկային ռեսուրսներիհարթակում օվերնայթ վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 6.35%. կնքվել է 75 գործարք՝ 210 500 000 000 դրամ ծավալով:

Շաբաթվա ընթացքում բորսայի միջոցով կնքվել է նաև ՌԵՊՈ գործարք՝ ՍԱՍ Գրուպի դոլարային բաժնետոմսերի հիման վրա: ՌԵՊՈ-ն կնքվել է 21 օր ժամկետով՝ 5.00% եկամտաբրությամբ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x