ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը ռեֆերատների մրցույթ է հայտարարում

24.05.2012

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հայտարարում է ռեֆերատների մրցույթ ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար: Գլխավոր մրցանակ՝ ստաժավորում  ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ  ընկերությունում՝ Մոսկվայում:

Որպես իր սոցիալական գործունեության շարունակություն, որն ուղղված է աջակցելու մասնագիտությունը խորը ուսումնասիրելու ձգտում ունեցող ուսանողներին, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը որոշում է կայացրել ի լրումն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակներին սկսել նոր նախագիծ:

Ռեֆերատների մրցույթի առաջին փուլը մեկնարկում է արդեն մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցելու համար ԲՈւՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների բարձր կուրսերի (3-րդ կուրս և բարձր) ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան հայտ: Մասնակիցներին առաջարկվում է գրել ռեֆերատ սահմանված հինգ թեմայից մեկի վերաբերյալ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվելու են հինգ լավագույն աշխատանքներ: Հաղթողների անունները հայտարարվելու են ընկերության ծննդյան օրվան նվիրված կորպորատիվ միջոցառման ընթացքում, որին հրավիրվելու են նաև ուսանողների գիտական ղեկավարները, ԲՈՒՀ-երի ղեկավարները, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները: Երեկոյի ընթացքում հաղթող ուսանողներին շնորհվելու են պատվոգրեր և դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրին 100,000 դրամ: Գիտական ղեկավարի դերում հանդես եկած դասախոսների համար նախատեսված են հատուկ մրցանակներ:

Երկրորդ փուլի առաջին էտապին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնագետները կանցկացնեն դասընթաց «Ապահովագրական պրոդուկտների մշակում» թեմայով: Երկրորդ էտապը ենթադրում է անհատական ապահովագրական պրոդուկտի մշակում:  Մրցույթի գլխավոր մրցանակ՝ եռօրյա  այց Մոսկվա, որը նախատեսում է ստաժավորում և թրենինգ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում և մասնակցություն Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացներին: Երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական մրցանակ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդ տեղ՝ 200,000 դրամ, երրորդ տեղ՝ 100,000 դրամ:

«Կրթությունը այն ոլորտն է, որտեղ հարկավոր է գումար ներդնել: Կրթված երիտասարդությունն է այն գլխավոր ռեսուրսը, որը կարող է հանդիսանալ Հայաստանի ապագայի հենասյունը: Մենք հաճույքով տաղանդավոր ուսանողներին հնարավորություն կտանք այսօր արդեն գումար վաստակել հենց մտավոր աշխատությունների միջոցով: Այդ դեպքում դա չլինի նրանց համար ինչ-որ վերացական երևույթ և կհանդիսանա հզոր խթան ուսման հանդեպ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելու համար: Եթե մեր նախագիծը նույնիսկ մեկ ուսանողին կօգնի փոխել իր վերաբերմումքը կյանքին, կներշնչի հավատք գիտելիքների ուժի, սեփական ուժերի նկատմամբ, ապա  մենք կհամարենք մեր նախագիծը հաջողված: Յուրաքանչյուր հայ երիտասարդի հաջողությունը մեր Հայրենիքի հաջողությունն է: Մենք բոլորս պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կրթված և խելացի մարդիկ չլքեն երկիրը, այդ դեպքում կարելի է հանգիստ լինել ապագայի համար», - ասել է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x