ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում ԱՊՊԱ-ն թանկացել է. ինչո՞ւ. որքա՞ն են նոր սակագները.

05.09.2014

Հայ վարորդները այժմ արդեն ստիպված են ավելի շատ վճարել ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու համար. սակագները բարձրացել են միջինում 3.6%-ով:

Օրինակ 81-140 ձիաուժ ունեցող մեքենայի վարորդը, ում տարիքը 23 տարեկանից ավել է, սակայն ունի 3 տարուց պակաս վարորդական փորձ պետք է վճարի 45 000 դրամ՝ նախկին 43 000-ի փոխարեն (առանց բոնուս-մալուս համակարգի): Ընդհանուր առմամբ սակագները թանկացել են 1 000-3 000 դրամով:

«Թանկացումները պայմանավորված են ինֆլյացիայով: Ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ մեծ կշիռ ունեն վերանորոգման ծառայությունների և պահեստամասերի սակագները, որոնք թանկացել են»,- նշեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան:

Ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուար Հրաչյա Մանուկյանը նշեց, - «Բյուրոն սահմանում է հիմնական ապահովագրավճարի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր, որոնք ԱՊՊԱ համակարգի ներդրման օրվանից մինչ օրս փոփոխության չեն ենթարկվել և կազմում են տարեկան համապատասխանաբար 31848 ՀՀ դրամ և 33122 ՀՀ դրամ։ Ապահովագրական ընկերությունները իրավասու են ընտրել վերոնշյալ միջակայքից ցանկացած մեծություն, ինչի արդյունքում տարբեր ապահովագրական ընկերությունների մոտ կարող են լինել բազիսային ապահովագրավճարների հաշվարկված մեծությունների ինչ-ինչ տարբերություններ. ինչպես ավելացում, այնպես էլ նվազում»։

Ստացվում է, որ նախկինում ընկերությունները հաշվարկման հիմք էին ընդունում նվազագույն սահմանաչափը՝ 31 848 դրամը, իսկ այժմ հիմնվում են առավելագույնի՝ 33 122 դրամի վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն գործում է բոնուս-մալուս համակարգը, որի նպատակն է ռիսկային վարորդների համար սահմանել ավելի բարձր, իսկ ցածր ռիսկային վարորդների համար՝ ցածր սակագներ: Նշենք նաև, որ նախորդ տարվա համեմատ ԱՊՊԱ համակարգի վնասաբերության մակարդակը նվազել է: Օրինակ 2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ վնասաբերության ցուցանիշը 74% էր, իսկ արդեն այս տարվա հուլիսի դրությամբ՝ 57%: Բյուրոյից հայտնում են, որ համակարգի վնասաբերությունը չի կարող կախված լինել Բոնուս-Մալուս համակարգից, քանի որ Բոնուս-Մալուս համակարգը ինքնին ենթադրում է համակարգի հավասարակշռություն, այսինքն ԱՊՊԱ համակարգի կողմից գանձված հավելավճարների դիմաց տրամադրվում է նույն չափի բոնուս։ Հարկ է նշել, որ համաձայն Բյուրոյի կողմից կատարված վերլուծությունների՝ այս պահին ՀՀ Բոնուս- Մալուս համակարգը հավասարակշիռ է (այսինքն հավաքագրված հավելավճարների դիմաց տրամադրվել են նույն չափի բոնուսներ)։

ԱՊՊԱ պայմանագրերի նոր սակագները (առանց բոնուս-մալուս համակարգի)

Աղբյուրը՝ INSURANCE.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x