ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի շնորհիվ վերանորոգվել է №21 դպրոցի մաթեմատիկայի դասասենյակը

02.09.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ուսումնական տարվան ընդառաջ №21 Դաշնային պետական կրթական հաստատությունում` ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցում (ք. Երևան, Քանաքեռ վարչական շրջան) իրականացրել է մաթեմատիկայի դասասենյակի կապիտալ վերանորոգում: Դպրոցին նվիրաբերվել է կոմպյուտերային տեխնիկա և մուլտիմեդիապրոյեկտոր: Մաթեմատիկայի դասասենյակը նախատեսված է միջին ու բարձր դասարանների աշակերտների համար:

Ուսումնական տարվա բացմանը ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը: Հյուրերը շնորհավորեցին երեխաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ` ցանկանալով հաջող ուսումնական տարի, շրջեցին դպրոցի բոլոր մասնաշենքերում, այդ թվում նաև` դպրոցի հին մասնաշենքում:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին. «Ինչպես կարծում էր Դեմոկրիտոսը, «դաստիարակման և ուսուցման գործընթացը դժվարին, բայց շնորհակալ գործ է, որը վերափոխում է մարդու բնությունը»: Հուսով եմ, որ նորացված դասասենյակում աշխատելն ավելի հեշտ և ուրախ կլինի, իսկ մաթեմատիկայի պես ոչ հասարակ, բայց կարևոր գիտության ուսումնասիրումը կդառնա աշակերտների համար հաճելի զբաղմունք, որի ընթացքում երեխաները կարող են իմանալ շատ նոր բաներ աշխարհի մասին, չէ որ, ինչպես ասել է հայտնի գիտնական ու փիլիսոփա Ռոջեր Բեկոնը, «մեր աշխարհի կառուցվածքը անհնար է ընկալել առանց մաթեմատիկա իմանալու»: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությանը, այն մարդկանց, որոնք կյանքի են կոչել մտածվածը»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մեզ հաճելի է նման նվեր մատուցել դպրոցին նոր ուսումնական տարվա սկզբին: Երեխաները հնարավորություն ստացան դասերն անցկացնելու վերանորոգված լուսավոր դասասենյակում, որը վերազինվել է ողջ անհրաժեշտ տեխնիկայով: Բանկը առաջին տարին չէ, որ աջակցում է ՌԴ №21 պաշտպանության նախարարության դպրոցին: Բանկի ուժերով կոմպյուտերային տեխնիկայով վերազինվել է նաև ինֆորմատիկայի դասասենյակը, վերանորոգվել են և վերազինվել ռուսաց լեզվի երկու դասասենյակ: Կարծում եմ, այս ավանդույթը կշարունակվի հետագայում նույնպես»:

ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից, Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար:

Դպրոցն ունի բարեկարգ դասարաններ, մարմնամարզության ու միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, արվեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում ուսանում է 470 աշակերտ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x