ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Sony-ն դուրս է գալիս Sharp-ի հետ համատեղ ձեռնարկությունից

24.05.2012

Sony-ն դուրս է գալիս Sharp-ի հետ համատեղ Sharp Display Products համատեղ ձեռնարկությունից, որը զբաղվում է հեղուկբյուրեղային էկրանների արտադրությամբ, ասված է Sony-ի տարածած հաղորդագրությունում։

Այս որոշումը Sony-ին վնասներ չի պատճառի. ընկերությունը կվաճառի Sharp-ի իր մասնաբաժինը նույն 10 մլրդ յենով ($126 մլն), որով սկզբում ձեռք է բերել այս բիզնեսը։ Sony-ին է պատկանում Sharp Display Products-ի բաժնետոմսերի 7,04%-ը։

Sony-ի և Sharp-ի համատեղ ձեռնարկությունը հիմնվել է 2009թ.։ Ընդ որում՝ ընկերության ճակատագիրը որոշվել էր դեռ ընթացիկ տարվա մարտին, երբ  Sony-ն հրաժարվել էր արտադրությունում նոր ներդրումներ կատարել։

Հատկանշական է, որ Sony-ն դուրս է եկել նաև Samsung-ի հետ համատեղ ձեռնարկությունից, որը ևս զբաղվում է թվային տեխնիկայի համար հեղուկաբյուրեղային էկրանների թողարկմամբ։

Երկու ընկերություններից Sony-ի ելքը պայմանավորված է հեռուստացույցների արտադրության ռազմավարությունը վերանայելու՝ ընկերության որոշմամբ։ Վերջին վեց տարում այս արտադրանքի պատճառով կրած վնասները կազմել են ավելի քան $10 մլրդ։

Նշենք, որ Sony-ն մտադիր է հեղուկբյուրեղային էկրաններ գնել այլ արտադրողներից, ոչ թե սեփական ուժերով թողարկել։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x