ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն սահմանամերձ համայնքների բնակչությանը կտրամադրի վարկեր ցածր սակագներով

02.09.2014


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները:

Հայաստանի Տավուշի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման վճարների և սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6 %-ային կետով:

Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման/վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման և տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու Ընկերություն, միշտ աջակցել և աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը:

Այսուհետ Տավուշի մարզի 23 և Վայոց Ձորի 4 համայքներում մենք կտրամադրենք Ընկերության բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման վճարները և սպասարկման վճարները ընդհանրապես չեն գանձվի:

Մենք կոչ ենք անում նաև  ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին և համայնքների զարգացմանը:

Վստահ եմ, Ընկերության այս քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի սահմանամերձ համայքների բնակչության շրջանում», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x