ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանին դուրս կհանե՞ն SWIFT համակարգից

01.09.2014


Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդես է եկել առաջարկով՝ Ռուսաստանին արգելել SWIFT համակարգից օգտվել: Նման կերպ ԵՄ-ն կխստացնի իր կողմից սահմանված պատժամիջոցները:

Եվրոպական երկրները արդեն հրաժարվել են նոր պատժամիջոցներ սահմանելուց, սակայն արված առաջարկը կքննարկվի ՆԱՏՕ-յի գագաթնաժողովում:

SWIFT համակարգը հանդիսանում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև հիմնական կապերից մեկը: Դրա միջոցով կարելի է ինֆորմացիա տարածել, ինչպես նաև իրականացնել դրամային փոխանցումներ:

ԵՄ-ն ունի նման պատժամիջոցների անցկացման փորձ: 2012 թվականին նրանք դուրս հանեցին Պարսկաստանին այս համակարգից՝ պրովայդերներին արգելելով պարսկական բանկերին ինֆորմացիա տրամադրել:

Փորձագետները կարծում են, որ եթե առաջարկը ընդունվի, ապա դա ֆինանսական կատաստրոֆայի չի հասնի: Սակայն դա կուժեղացնի Արևմուտքի ֆինանսա-տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա:

«Եթե Ռուսաստանին հանեն SWIFT համակարգից, ապա դա կհամարվի պատժամիջոցների խստացում, և կարելի է սպասել արդեն Ռուսաստանի կողմից ավելի դաժան պատասխանի: SWIFT-ի արգելումը չի բերի առևտրային խոշոր գործարքների դադարեցմանը, այլ կբերի բանկային հաշվարկների բարդացմանը և արտաքին առևտրի դժվարացմանը»,- նշում է Macro Advisory խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու Կրիս Ուիֆերը:

Նշենք, որ SWIFT փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, և համակարգի արգելումը Ռուսաստանում, անկասկած կազդի դոլարի փոխարժեքի վրա, իսկ նման ազդեցությունը չի կարող դրական հետևանքներ ունենալ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x