ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ

29.08.2014

ՀՀ միջազգային պահուստները աճել են 7.78%-ով և կազմել են 1 912.6 մլն ԱՄՆ դոլար, դա երևում է ՀՀ ԿԲ կողմից հրապարակված Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակից:

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմում են ընդհանուր պահուստի մոտ 98.876%-ը կամ 1 912.1 մլն ԱՄՆ դոլարը: Արտաքին ակտիվների մոտ 70.548%-ը արժեթղթեր են, իսկ մնացած 29.452%-ը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ, որոնք տեղաբաշխված են այլ երկրների կենտրոնական բանկերում:

Մինչև 1 տարի արտարժույթով վարկերի, արժեթղթերի և ավանդների գծով արտահոսքը նախատեսվում է 664.6 մլն դոլարի շրջանակում, որից մայր գումարի մարմանը կուղվի 581.1, իսկ տոկոսագումարի մարմանը՝ 83.5 միլիոն դոլարը:

Նույն ժամանակաշրջանում նախատեսվում է 1.4 միլիոնի ներհոսք, որից 1 միլիոնը կլինի մայր գումարի, իսկ 0.4-ը՝ տոկոսագումարի մարման համար: Արդյունքում զուտ արտահոսքերը կազմում են 663.1 մլն ԱՄՆ դոլար:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ­ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը:  Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկա­ցած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x