ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն նվիրեց հերթական տոնը «Լիարժեք կյանք» ՀԿ ամառային ներառական ճամբարի երեխաներին

29.08.2014

2014 թվականի օգոստոսի 28-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված «Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում /ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն/ տեղի ունեցավ ճամբարային սեզոնի փակումը:

Երեխաներին հյուրընկալվեցին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ:
Երեխաներին այցելության էին եկել նաև հայտնի դերասաններ: Նրանք շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց առօրյային, պարապմունքներին և հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո երեխաները ՎՏԲ-Հայստան Բանկի կողմից ստացան նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգևում` տալով նրանց հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ: Հուսով եմ` երեխաները լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը և պատրաստ են նոր ուժերով և խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին»:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Ի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, և մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան և շփվեցին նրանց հետ»:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x