ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ քաղաքացի` աղքատ քաղաքացի

28.08.2014

2013 թվականին Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին դեռեւս «աղքատի» կարգավիճակում էր: Նախ նշենք, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ օգոստոսի 22-ին հրապարակած «Աղքատություն եւ պարենային ապահովվածություն» հերթական հաշվետվությունում առաջին անգամ տեղեկություն հրապարակվեց անցյալ տարվա բնակչության եկամուտների մասին:
Այսպես, տնային տնտեսության անդամի միջին ամսական եկամուտը կազմել է 42.4 հազար դրամ, ինչը 0.5 հազարով զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին՝ նույն տարվա չորրորդ եռամսյակի համար: Եթե հավատանք վերոհիշյալ հաշվետվության տվյալներին՝ տարվա ընթացքում մեկ շնչի եկամուտը միջինն ավելացել է 8.6 տոկոսով:
Ընդ որում, շուրջ 1.6 անգամ աճել է «սեփականությունից» ստացվող եկամուտը: Այսինքն՝ վարձակալությունից, ներդրումներից ստացվող տոկոսներից եւ, որ ամենակարեւորն է, դիվիդենդներից ստացվող եկամուտները (որոնք, ի տարբերություն աշխատավարձի, եկամտահարկի չեն ենթարկվում):
Ավելացել են աշխատավարձը եւ կենսաթոշակն ու նպաստը. աճի տեմպը կազմել է 6.9 եւ 5.3 տոկոս: Փոխարենը գյուղատնտեսական ապրանքների վաճառքը «կողմնակի եկամուտներ» հոդվածով երկնիշ աճ է գրանցել՝ 12.9 եւ 17.6 տոկոս:
Այստեղ, իհարկե, անորոշություն կա, թե եկամուտների աճ ովքեր են գրանցել. գյուղատնտեսնե՞րը, թե՞ նրանց արտադրանքը վերավաճառողները: Ընտանեկան բյուջեի մեկ այլ աղբյուր է «կողմնակի եկամուտը», որը, անկասկած, օրինական գումար է: Թեեւ շատ քաղաքացիներ դրանք տրամաբանորեն գողություն կամ կաշառք են համարում: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել կարեւոր մանրուք. բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ օլիգարխներն ընդգրկված չեն վիճակագրության հետազոտած տնային տնտեսությունների շարքում:
Այս մասին անուղղակի վկայում է «ամենահարուստ» խմբի միջին եկամուտը՝ ամսական նվազագույնը 319 դոլար կամ շուրջ 1300 դոլար՝ սովորական ընտանիքի դեպքում: Սա, իհարկե, «ամենաաղքատների» համար անհասանելի երազանք է, որոնց ամսական միջին եկամուտը կազմում է 21 դոլարից պակաս: Սակայն իսկապես հարուստ ընտանիքների համար նվազագույնը մեկուկես հազար բյուջեն ակնհայտորեն չնչին է: Աղբյուրը` news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x