ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ներմուծման և արտադրողների գներ

25.08.2014

Ներմուծման գներ. 2014 թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է ապրանքների և ծառայությունների ներմուծման դոլարային գների փոքր-ինչ աճ՝ եռ/եռ 0.6%, որի պարագայում տ/տ աճը գրեթե զրոյա
կան էր՝ 0.1%: Ծառայությունների, սպառողական ապրանքների, ինչպես նաև միջանկյալ սպառման ապրանքների դոլարային գները գրեթե պահպանվել են նախորդ տարվա նույն մակարդակում: Միջանկյալ սպառման ապրանքային խմբում 0.3 տոկոսային կետ դրական նպաստում է ունեցել նավթի գների աճը: Միաժամանակ ոսկու և երկաթի գների նվազում է արձանագրվել, ինչը չեզոքացրել է նավթի ների աճի ազդեցությունը: Սպառողական ապրանքների դոլարային գներին հիմնական դրական նպաստում է ունեցել Եվրոմիության դոլարային գների աճը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի դոլարային գների վարքագծին, ապա թեև երկրորդ եռամսյակում վերջիններիս դոլարային գներն ավելացել են եռ/եռ 1.8%-ով և 7.8%-ով, այնուամենայնիվ դեռևս ցածր են նախորդ տարվա երկրորդ եռամսյակի մակարդակից: Սպառողական ապրանքների դոլարային գներին ամենամեծ բացասական նպաստումը՝0.3 տոկոսային կետով, ունեցել է Ուկրաինայի դոլարային գների նվազումը (շուրջ19.0%):


Արտադրողների գներ
12. 2014 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսության բոլոր ճյուղերում արձանագրվել է գների ինդեքսների աճ, ինչի արդյունքում հունվար–հունիսին ՀՆԱ դեֆլյատորը, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել է տ/տ շուրջ 101.4: Արդյունաբերության ճյուղում երկրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 11.9% աճ, որի պարագայում հունվար-հունիսի աճը կազմել է տ/տ 8.7%՝ պայմանավորված հանքագործության՝3.8%, մշակող արդյունաբերության՝ 0.8% և էներգիայի, գազի արտադրության և բաշխման 46.6% աճով: Ընդ որում, վերջինս արդյունք է 2013 թվականի հուլիսի 1-ից էներգակիրների սակագների բարձրացման:Գյուղատնտեսության ճյուղում երկրորդ եռամսյակում արձանագրվել է գների13 տ/տ 3.8% աճ, որի պարագայում հունվար-հունիսի աճը կազմել է տ/տ 3.7%՝ պայմանավորված բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում արձանագրված համապատասխանաբար տ/տ 8.6% և 2.7% գնաճի: Ընդ որում, բուսաբուծությունում արձանագրված գնաճը պայմանավորված է կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների՝ 7.4%, կերային մշակաբույսերի՝ 6.5% և միրգ, պտուղ, հատապտղի՝ 25.7%, և մեղրի՝ 11.5% գնաճով: Իսկ անասնաբուծության ոլորտի գնաճ հիմնականում արդյունք է կաթ,կաթնամթերքի՝ 10.5% և ձվի՝ 13.4% գների աճի:Շինարարությունում երկրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 1.4% աճ, որի պարագայում հունվար-հունիսի գնաճը կազմել է տ/տ 1.7%` հիմնականում պայմանավորված ճյուղում աշխատավարձերի աճով: Բեռնափոխադրումների գները երկրորդ եռամսյակում տ/տ ավելացել են 14.9%-ով, որի պարագայում հունվար-հունիսին արձանագրված գների աճը կազմել է տ/տ 15.5%` պայմանավորված երկաթուղային (11.9%), խողովակաշարային (40.8%) և օդային (0.1%) տրանսպորտի սակագների աճով: Ընդ որում, առավել բարձր աճ արձանագրած խողովակաշարային տրանսպորտի սակագների աճը հիմնականում արդյունք է էներգակիրների սակագների բարձրացման:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x