ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ տնտեսական ցածր ակտիվություն և կարճաժամկետ կանխատեսումներ

23.08.2014

2014 թ. երկրորդ եռամսյակում ևս պահպանվել է տնտեսական ցածր ակտիվության միջավայրը՝ պայմանավորված արտաքին և ներքին թույլ պահանջարկով: Վերջինս իր հերթին արտահայտվել է մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղ վերականգնմամբ և ներդրումային թույլ ակտիվության պահպանմամբ. 2014 թ. երկրորդ եռամսյակում մասնավոր սպառման աճը գնահատվել է տ/տ 4.1%,
իսկ մասնավոր ներդրումների աճը՝ տ/տ 5.4%: Ցածր պահանջարկն անդրադարձել է արդյունաբերության ու շինարարության ճյուղերի թողարկման ծավալների ցածր աճի վրա, իսկ գյուղատնտեսության
ճյուղում, պայմանավորված բնակլիմայական վատ պայմաններով, դիտվել է թողարկման ծավալների՝ սպասվածից ցածր աճ, ինչը ևս խոչընդոտել է տնտեսական ակտիվությանը: Արդյունքում, ակնկալվում է, որ առաջին կիսամյակում տնտեսական աճը կգտնվի տ/տ 3.4-3.6% միջակայքում: Կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ ակնկալվում են մասնավոր սպառման աճի տեմպերի արագացում և ներդրումային կայուն միջավայր, ինչի պարագայում 2014 թ. մասնավոր սպառման աճը կկազմի 4.0%, իսկ մասնավոր ներդրումներինը` 1.8%: Տարվա ընթացքում նախատեսվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 0.3 տոկոսային կետ ընդլայնող: 2014 թ. արդյունքներով՝ ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճըկգտնվի 2.0-4.0%, ներմուծման իրական աճը` 1.5-3.5% միջակայքում, իսկ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպը կկազմի 1.0-3.0%: Արդյունքում` տնտեսական աճը 2014 թ. գնահատվում է 3.6-4.2% (կանխատեսման կենտրոնական արժեքը`3.9%)` պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և ծառայության ճյուղերի ցուցանիշների աճով (ընդհանուր նպաստումը՝ 2.9 տոկոսային կետ):
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x