ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեքսիկայում ստեղծվել է տնտեսական ժանդարմերիա

23.08.2014

Մեքսիկայում ստեղծվել է ազգային ժանդարմերիա` ոստիկանական նոր կառույց, որի նպատակն է պայքարել երկրի տնտեսությանը վնասող հանցավորության դեմ, հայտնում է «ria novosti»-լրատվականը:
Խիստ ընտրություն անցած հինգ հազար կադետներ երդվել են երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նյետոյի ներկայությամբ: Նրանց առաքելությունն է պայքարել հանցավոր կազմակերպությունների դեմ, որոնք խոչնդոտում են տնտեսական ակտիվությանը, ապահովելու են քաղաքացիների անվտանգությունը և պաշտպանելու են Մեքսիկայի տարածաշրջանային զարգացումը:
Ժանդարմերիան ընդգրկվելու է Մեքսիկայի դաշնային ոստիկանութան կազմում, որն այժմ բանակի և ծովային ուժերի հետ պայքարում է թմրակարտելների դեմ: Սակայն այն այլ նշանակություն է ունենալու. անվտանգության պաշտպանությունն ամենաանբարենպաստ նահանգներում, ռազմավարական նավահանգիստներում, օդանավակայաններում, նավթային կենտրոններում և սահմաններին: Նրա մարտիկները կապահովեն նաև Մեքսիկայի ագրոարտադրության անվտանգությունը:  
Ժանդարմերիա ստեղծելը Պենիա Նյետոյի նախընտրական խոստումներից մեկն էր, սակայն նախապես ենթադրվում էր, որ  անդամների քանակը կհասնի 40 հազար մարդու: Հետագայում ժանդարմների թիվը կրճատվել է 10 անգամ, որոնց կեսն արդեն ուրբաթ օրը երդվել է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x