ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ապրանքային շուկաների զարգացումները կանխատեսվող հորիզոնում

22.08.2014

Էներգիայի միջազգային գործակալության հուլիսի գնահատումների համաձայն՝ 2014 թ. նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 61%-ը կբավարարվի ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանմամբ (նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմել է 2.7%), ինչի պայմաններում ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների նկատմամբ միջին պահանջարկը կկազմի 36.35 մլն բարել/օրական: Կանխատեսման հորիզոնում, համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, նավթի միջազգային գները հիմնականում կդրսևորեն չափավոր աճիմիտումներ, թեև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ էներգակիրների միջազգային շուկայում գնաճային ռիսկերը կպահպանվեն: 2014-2017 թթ., համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնման պարագայում, արդյունաբերական մետաղների շուկաներում կնկատվեն թույլ գնաճային դրսևորումներ, թեև Չինաստանում, արդյունաբերության աճի արագացման սպասումներով պայմանավորված, պղնձի միջազգային շուկայում կարճաժամկետ հատվածում ակնկալվում են գնաճային որոշակի զարգացումներ: Համաձայն ԱՄՆ գյուղդեպարտամենտի հուլիսի գնահատումների` 2014/2015 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 705.2 մլն տոննա ցորենի բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալըկրճատվել է մոտ 9 մլն տոննայով), ընդ որում, սպառման նկատմամբ արտադրության առաջանցիկ աճով պայմանավորված, կանխատեսվող միջակայքում ակնկալվում է պաշարների ծավալի որոշակի աճ (նախորդ տարվա համեմատ պաշարները կավելանան մոտ 5.2 մլն տոննայով): Չնայած կարճաժամկետ գնանկումային զարգացումներին՝ հացահատիկի միջազգային գները միջնաժամկետ հատվածում հիմնականում կդրսևորեն կայունացման միտում:Բրնձի համաշխարհային արտադրությունը 2014/2015 մարքեթինգային տարում կարձանագրի մոտ 479.4 մլն տոննա բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալն ավելացել է մոտ 2 մլն տոննայով):Միաժամանակ, պայմանավորված սպառման աճով, պաշարները փոքր-ինչ կնվազեն (նախորդ տարվա համեմատ մոտ 3 մլն տոննայով): Արդյունքում՝ բրնձի միջազգային գները նույնպես կդրսևորեն կայունացման միտում: 2014-2015 մարքեթինգային տարում Բրազիլիայում սպասվող շաքարեղեգի բերքի կրճատումը հիմնականում կփոխհատուցվի ԵՄ-ում, Ավստրալիայում և Մեքսիկայում սպասվող առատ բերքով, ինչի     արդյունքում շաքարավազի միջազգային շուկայում միջնաժամկետ հատվածում հիմնականում ակնկալվում են գների թույլ աճի միտումներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x