ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


5 սննկացած մեծահարուստ ընտանիքները

22.08.2014

Դժվար է պատկերացնել մի ընտանիք, որը ունենալով այդքան միլիոններ, կարող է շռայլել ամբողջ ունեցվածքը և արդյունքում մնալ ձեռնունայն: Իրականում մի շարք գործոններ կարող են ազդել դրանց վրա՝ անսպասելի կորուստ, դանդաղորեն կամ էլ արագ, երբեմն էլ մի քանի սերունդներ տևող: Հաճախ դրանք ձախողված ներդրումների, մեծ պարտքերի կամ ծախսերի արդյունք են: Այսպիսով ներկայացնենք 5 հարուստ ընտանիքներ, որոնք կորցրել են իրենց հարստությունը.

1. Վանդերբիլտներ

Մինչև  1877թ.-ին մահանալը «Կոմանդոս» Կորնելիուս Վանդերբիլտները ուներ շուրջ 100մլն դոլար ըստ Forbes-ի: Նա իր՝ նավաշինության և երկաթուղային կայսրությունը հիմնել էր 1810թ.-ին, ունենալով 100 մլն դոլար, որը ստացել էր մորից: Բայց վեց սերունդ անց ընկերությունը այլևս չի պատկանում այդ ընտանիքին: CNN-ի լրագրող Անդերսոն Կուպերը, որը վեցերորդ սերնդի ներկայացուցիչն է, հայտնել է որ,-«Նրա մայրը հասկացրել է, որ կտակը բարեգործական է, ինչպես նաև Վանդերբիլտների անվան համալսարանը»:

 

2. Հարթվորդներ

Հանթինգտոն Հաթրվորդը՝ ժառանգն է A&P սննդի խանութների ցանցի հիմնադրի, կորցրել է իր ունեցվածքը արտադրությունների սննկացման և անհոգ կյանք վարելու պատճառով: Հարթվորդը՝ թոռն է Great Atlantic & Pacific Tea Co-ի հիմնադրի: Ըստ New York Times-ի նա ստացել է 1.5մլն դոլարի տարեկան շահույթ: 1940թ.-ին Հարթվորդները համարվում էին ԱՄՆ ամենահարուստ ընտանիքներից մեկը: Սննանկացումից հետո նա տեղափոխվել է Բահամներ և ապրել 2004-2008թթ., որտեղ էլ  մահացել է 97 տարեկան հասակում:

 

3.Կլյուգե

Պատրիսիա Կլյուգեն իր ամուսնուց՝ Ջոն Կլյուգեից, ով Metromedia-ի հիմնադիրն է,  բաժանվեց ամուսնությունից 9 տարի անց և ստացավ 200 հա կալվացք և 1մլն դոլար, հայտնում է Forbes-ը: 20 տարի անց 2011թ.-ին նա սննկացավ, քանի որ չափից ավելի ներդրումներ էր արել  խաղողագործության մեջ և մեծ պարտքեր կուտակել: Պատրիսիան ծախսել էր 50 մլն դոլար, որը վարկ էր վերձրել տեղի բանկից: Բիզնեսի առաջխաղացմանը խանգարեց վրա հասած տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև, այն որ Կլյուգեն շատ անիմաստ և չհաշվարկված ծախսեր էր արել: Արդյունքւմ Պատրիսիան բանկից վերձրել էր 35 մլն դոլար, որը ժամանակին չէր վերադարձրել և բանկը առգրավել էր կալվացքը: Եվ վերջապես կալվածքը գնեց Դոնալդ Թրամփը 6.2 մլն դոլարով, հայտնում է Fox News-ը:

 

4. Ստրոնների դինաստիան

Ընկերության հիմնադիր Բեռնարդ Ստրոն եկել էր ԱՄՆ Գերմանիայից 1850թ.-ին, ունենալով ընդամենը 150 դոլար և ընտանեկան գարեջրի բաղադրատոմսը: Նրա տղաները մեծացրեցին նրա հիմնադրած ընկերությունը: 20-րդ դարի 80-ականներին Ստրոնների ընտանիքը ղեկավարում էր երկրի ամենամեծ գարեջրի ընկերությունը, որը ըստ Forbes-ի արժեր մոտ 700 մլն դոլար:Այսօր, 5 սերունդ անց, ընկերությունը այլևս չկա, քանի որ այն դարձել էր մեծ պարտքերի, մրցակցության և բացթողված հնարավորությունների զոհն:

 

5. Փուլիցերներ

Մագնատ Ջոզեֆ Փուլիցերի թոռ՝  Փիթեր Փուլիցերին,  պետք է օգներ նրա նախկին կնոջ ամուսինը: Փիթերի և նրա տղաների կողմից ղեկավարվող ցիտրուսային ընկերությունը, որոնք գտնվում էին Ֆլորիդայում,  բույսերի վարակի պատճառով  վտանգի առաջ կանգնացրեց նրանց ընկերությանը: Ռոքսանա Փուլիցերի ամուսին Թիմ Բոբերգը հիփոթեք ուներ 200 հազար դոլարի և երաշխավորել էր 1.3մլն դոլարի նոր հիփոթեքը՝ ավելացնելով վարկային սահմանաչափը 400 հազար դոլարի: 1982թ.-ի ամուսնալուծության փաստաթղթում նշված էր, որ Փիթեր Փուլիցերի հաշվարկային մարման զուտ արժեքը գնահատվել է 25 մլն դոլար:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x