ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 107.2%-ի

22.08.2014

Հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա կտրվածքով հասել է 107.2 տոկոսի: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ սա ամենաբարձր մակարդակն է անցած ամիսների ընթացքում: Դատելով պաշտոնական տվյալներից՝ հուլիսին նկատելի առաջընթաց է գրանցվել հանրապետության գյուղատնտեսությունում եւ արդյունաբերությունում:
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալը տարվա կտրվածքով աճել է 9.8 տոկոսով: Նկատելիորեն աճել է նաեւ գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը՝ 7.2 տոկոսով: Նշենք, որ հունիսին տվյալ ցուցանիշում տարվա կտրվածքով 8.8 տոկոս անկում էր գրանցվել:
Սա հիմնականում կապված է հունիսին սպասվող վաղահաս մրգերի կորստի հետ (ապրիլի սկզբի ցրտահարությունների պատճառով): Մասնավորապես, կրճատվեց ծիրանի բերքը, ինչն իր հերթին բացասաբար անդրադարձավ արտահանման վրա, միաժամանակ հանգեցրեց մանրածախ գնի կտրուկ աճի:
Շինարարության բնագավառում 0.6 տոկոս աճ էր գրանցվել: Անցյալ տարվա հուլիսին անկումը 8.1 տոկոս էր կազմում: Այդ կերպ, հուլիսին շինարարության ծավալը երկու տարում կրճատվեց 7.5 տոկոսվ: Այս բնագավառում ակտիվացել են «կազմակերպությունները», որոնց գործունեությունը խոչընդոտում է ոլորտի տեսանելի անկմանը:
Հուլիսին արտահանումն ու ներմուծումը նշանավորվեցին երկնիշ աճով: Սակայն արտաքին առեւտրաշրջանառությունը վատթարացավ: Հիշեցնենք, որ վերջին տարիներին աճի տեմպերով արտահանումը գրեթե միշտ առաջ է ներկրումից: Ընթացիկ տարում միտումը չի պահպանվել: Ներկրումը հուլիսին 4.3 տոկոսով առաջ է եղել արտահանումից: Մանրամասները news.am-լրատվականում:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x