ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Moody’s-ը ՎՏԲ-Հայաստանին Ba1/Ba3/NP/D-վարկանիշներ է շնորհել

15.08.2014

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհել է հետևյալ վարկանիշները` տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար` Ba1 վարկանիշ, արտարժույթով երկարաժամկետ ավանդների համար` Ba3 վարկանիշ, կարճաժամկետ ավանդների համար Not Prime վարկանիշ, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության («ԲՖԿՎ») «D-» վարկանիշ: Բանկի տեղական արժութով երկարաժամկետ ավանդների համար կախատեսումը «Նեգատիվ» է, արտարժույթով երկարաժամկետ ավանդների և բանկի ֆինանսական կայունության վարկանիշի կախատեսումը «Կայուն»:
ՎՏԲ-Հայաստան Բանկին Moody’s վարկանիշային գործակալության կողմից շնորհված Ba1 տեղական արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը հիմնված է ՎՏԲ Բանկ ԲԲԸ մայր բանկի կողմից աջակցման բարձր հավանակության գնահատականի վրա:
Արդյունքում` ՎՏԲ-Հայաստան Բանկի ավանդային վարկանիշները վարկունակության հիմնական գնահատական Ba3 վարկանիշից բարձրացել են երկու կետով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԲՖԿՎ «D-» վարկանիշին արժանացել է որպես կայուն շահութաբերություն և միջինից բարձր արդյունավետության ցուցանիշներ ունեցող խոշորագույն բանկերից մեկը Հայաստանում: Գործակալությունը նշում է, որ «D-» բանկային ֆինանսական կայունության վարկանիշն ապահովվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորը ինտեգրմամբ ՎՏԲ խումբ, Հայաստանի կորպորատիվ ու մանրածախ ոլորտներում կայուն դիրքերով, կապիտալի համարժեքության բարձր ցուցանիշով, արդյունավետությամբ ու շահութաբերությամբ:

ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկին միջազգային վարկանիշների շնորհումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ուզում եմ նշել, որ բանկի վարկանիշները սահմանափակված են Հայաստանի «երկրի առաստաղի» վարկանիշով, որը տվյալ պահին հաստատված է Ba3/NP մակարդակում, և վերջինիս բարձրացման դեպքում կարող են վերանայվել»:
ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար, ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունին. «ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է ունիվերսալ ծառայություններ, մասնաճյուղային ցանցի շնորհիվ շուկան հասանելի է, և բանկը ակտիվ է Հայաստանի համար տնտեսապես կարևոր ճյուղերում: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x