ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանը 59-րդն է գլոբալ առևտրի վարկանիշում

24.05.2012

Համաշխարհային առևտրում երկրների ներգրավվածության նախորդ վարկանիշի համեմատ (2010թ.) Հայաստանն իր դիրքերը զիջել է 7 հորիզոնականով։

Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը միջազգային առևտրում երկրների ներգրավվածության վարկանիշում (Global Enabling Trade), որը կազմել է Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Միաժամանակ՝ շուկայի մատչման ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 13-րդ, մաքսային վարչարարության ցուցանիշով՝ 85-րդ, տրանսպորտային և հեռահաղորդակցային ենթակառուցվածքների ցուցանիշով՝ 63-րդ և բիզնես միջավայրի ցուցանիշով՝ 61-րդ տեղը։

Վարկանիշում ներգրավված է 132 երկիր, որոնք դասակարգված են ըստ առևտրի զարգացման ցուցիչի։ Այն կազմվում է չորս բաղադրիչների հիման վրա՝ շուկաների մատչում, մաքսային վարչարարություն, տրանսպորտային և հեռահաղորդակցային ենթակառուցվածքներ և գործարար միջավայր։ Ցուցանիշները հաշվարկվել են վիճակագրական բաց տվյալների և ընկերությունների ղեկավարների շրջանում կատարած հարցումների հիման վրա։

Global Enabling Trade-ի 1-ին հորիզոնականում Սինգապուրն է։ Նրանք հաջորդում են Հոնգ Կոնգը, Դանիան, Շվեդիան, Նոր Զելանդիան։ Վարկանիշում հետխորհրդային երկրներից Հայաստանից առաջ են անցել միայն Էստոնիան (26-րդ տեղ) և Վրաստանը (38-րդ տեղ)։ Հայաստանի  հարևաններից Թուրքիան 62-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 117-րդ։ Ռուսաստանը 112-րդն է։

Աղբյուր` civilnet.net


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x