ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ»-ում տեղի ունեցավ դեպի Եգիպտոս 2 ուղեգրերի խաղարկությունը

12.08.2014

Սույն թվականի օգոստոսի 11-ին, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ավանդատուների միջև տեղի ունեցավ դեպի Հուրգադա 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկությունը: Խաղարկությունն անցկացվել է այն ավանդատուների միջև, ովքեր սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Բանկում ներդրել են առնվազն 500 հազար ՀՀ դրամ, 1000 ԱՄՆ դոլար կամ Եվրո ավանդ կամ նշված գումարի չափով և ավել կատարել են համալրում իրենց ավանդին:
Նշենք, որ ուղեգրերը տրամադրվել է «Inter Continental» տուրիստական ընկերության կողմից: Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել են շուրջ 700 ավանդատու: Խաղարկությունն իրականացվել  է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների և լրատվամիջոցների ներկայությամբ: Խաղարկության արդյունքում ուղեգրերը շահել են Նարինե Բադալյանը և Հասմիկ Գալուստյանը:
«Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ հաղթողներին` մաղթելով նրանց անմոռաց հանգստյան օրեր: Նշեմ, որ ցանկացած բանկի համար բնակչության վստահությունը բնորոշող ամենակարևոր ցուցանիշներից մեկը հանդիսանում է ավանդատուների թիվը: Այս տեսակետից Անելիք Բանկը հպարտանալու բավական լավ առիթ ունի, քանի որ վերջին 1 տարվա ընթացքում ավանդատուների թիվն ավելացել է շուրջ 8,5%-ով, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն աճել է մոտ 18%-ով, ինչը մեզ և’  ոգևորում է, և’ պարտավորեցնում: Նշված աճը պայմանավորված է ոչ միայն «Ամառային», այլ նաև` «Դրամային», «Ապահով», «Փոխարկային» և այլ ավանդատեսակներով: Մենք անչափ կարևորում ենք մեր յուրաքանչյուր ավանդատուին և շնորհակալ ենք բոլորին վստահության համար»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x