ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկի աջակցությամբ մեկնարկեց ամառային ճամբարը (ֆոտոներ)

11.08.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը հաշմանդամություն ունեցող երեխաների համար մեկնարկեց ճամբարային սեզոնը: Այս տարի «Ամառային ներառական ճամբար 2014»-ում իրենց հանգիստը կանցկացնեն ավելի քան 200 երեխա: Բանկի ջանքերով հանգստյան տանը իրականացվել է խոհանոցի և ճաշարանի վերանորոգում, ձեռք են բերվել խոհանոցային պարագաներ: Անցյալ տարի բանկն իրականացրել է Ստեփանավանի հանգստյան տան վերանորոգումը` ճամբարի համար ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածք, վերազինել տնակները և տարածքը` սայլակներով երեխաների տեղաշարժը ճամբարի տարածքում հեշտացնելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում այս տարի նույնպես աշխատակիցների շրջանում կազմակերպվել էր միջոցների հավաքագրում ի աջակցություն Ստեփանավանի հանգստյան տան երեխաների: 2014 թվականի օգոստոսի 10-ին բանկի աշխատակիցները ակտիվ մասնակցություն ունեցան բարեգործական միջոցառմանը և շաբաթօրյակին: Հանգստյան տանը երեխաների համար կազմակերպվել էր տոնական հանդես ծաղրածուների, աճպարարի, մուլտհերոսների մասնակցությամբ: Տոնական միջոցառման ավարտին բանկի աշխատակիցները երեխաներին նվիրեցին գրքեր, զարգացնող խաղեր, խաղալիքներ: Հանգստյան տանը հանգստացող երեխաները իրենց հերթին պատրաստել էին ողջույնի միջոցառում: Օրվա ավարտին երեխաները փուչիկներին ամրացրին իրենց ցանկություններով թերթիկներ և բաց թողեցին երկինք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սեփականությունը հանդիսացող «Էլեն» հանգստյան տունը նվիրաբերել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը 2012 թվականին:

«ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական հիմունքներով իրականացնում է սոցիալական և բարեգործական նախագծեր և 2010 թվականից աջակցում է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Հաշմանդամություն ունեցող երեխաները ուշադրության կարիք ունեն, և մենք չպետք է նրանց խնդիրներից հեռու մնանք: Ուրախ եմ, որ մեր կողմից կազմակերպվող միջոցառումները ուրախություն են պատճառում երեխաներին` նրանց հնարավորություն տալով իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ»:

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյան. «Շատ հաճելի է, որ մեր համագործակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ դարձել է ավանդույթ: Ամեն տարի բանկի աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի շատ քանակի երեխաներ ընդունել: Այս տարի հանգստյան տանը կարող են հանգստանալ ավելի քան 200 երեխա` 4 հոսքերով: Այս ամառ երեխաների առօրյան շատ հագեցած է, մասնավորապես, որովհետև ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ մեզ մոտ հայտնվել է բոչչե սպորտային խաղի հրապարակ: Երեխաների, ծնողների և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության աշխատակազմի անունից հայտնում ենք խորին շնորհակալություն բոլոր այն անձնանց և կազմակերպություններին, որոնք աջակցում են «Ամառային ներառական ճամբար» նախագծի անցկացմանը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x