ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Այս շաբաթ ՀՀ ֆոնդային բորսայում 344 մլն դրամ ծավալով պետ. պարտատոմսեր են շրջանառվել

08.08.2014


Այս տարվա օգոստոսի 4-ից 8-ը ընկած ժամանակաշրջանում ՀՀ ֆոնդային բորսայում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում», տեղի են ունեցել հետևյալ գործարքները՝

Պետական պարտատոմսերի շուկայում տեղի է ունեցել 13 գործարք՝ 344 374 316 դրամ ծավալով: Պահանջված են եղել հետևյալ տրանշի արժեթղթերը



Բաժնետոմսերի շուկայում տեղի է ունեցել 1 գործարք՝ վաճառվել է Երևանի Շամպայն գինիների գործարանի 170 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 500 դրամ արժեքով:

Նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի հասցեական վաճառք: Օգոստոսի 5-ին վաճառվել է 766 հատ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 3 600 դրամ արժեքով: Գործարքի ծավալը կազմել է 2 757 600 դրամ:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկան համեմատաբար ակտիվ է եղել: Այստեղ պահանջված են եղել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRDB1), Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFCCB1), Արարատբանկի (ARBKB6) և Սաս-Գրուպի (SASGB1) պարտատոմսերը:



Այս շաբաթ բորսայում դոլարի միջին արժեքը կազմել է 411.88 դրամ՝ մեկ դոլարի դիմաց: Տեղի է ունցեցել 7.7 միլիոն դոլարի գործարք:

Վարկային ռեսուրսների հարթակում տեղի է ունեցել 14 գործարք՝ 22.5 մլրդ դրամ ծավալով: Միջին տոկոսադրույքը կազմել է 6.3695%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x