ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


JP Morgan: Ռուսաստանը ավելի դիմացկում է քան ԱՄՆ-ն և ԵՄ-ն

07.08.2014


Տնտեսական կորուստների նկատմամբ Ռուսաստանը ավելի դիմացկուն է քան ԱՄՆ-ն և ԵՄ-ն: Ռուսաստան-Արևմուտք հակամարտության վերաբերյալ նման դիրքորոշում է հայտնել ամերիկյան JP Morgan բանկի միջազգային շուկաների ստրատեգ Էնդրյու Գոլդբերգը:

Bloomberg հեռուստաալիքին տված իր հարցազրույցում նա նշում է, որ Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները արդեն իրենց ազդեցությունն են թողել Գերմանիայի տնտեսության վրա: («Russia Is Weighing on German Orders, Goldberg Says»):

Առաջատար բանկերից մեկի վերլուծաբանը նշում է նաև, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ Ռուսաստանում Պուտինը ավելի մեծ ժողովրդականություն է վայլեում, քան ԵՄ-ի առաջատարները՝ իրենց երկրներում: Փորձագետը ասել է նաև, որ ընթացիկ ճգնաժամը կհանգեցնի համաշխարհային տնտեսության աճի տեմպի նվազմանը:

Իր հարցազրույցում Էնդրյու Գոլդբերգը նշել է. «Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձմեռ է մոտենում: Այս առումով Վլադիմիր Պուտինը  ուժեղ խաղաքարտեր ունի: Դիտարկենք նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտները: 70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքում Իսրայելը պատերազմում էր արաբական երկրների հետ և ԱՄՆ-ն էլ իր մասնակցությունը ունեցավ, Մերձավոր Արևելքի պատասխան արձագանքը բավականին արդյունավետ էր. նրանք պարզապես դադարեցրեցին նավթի մատակարարումը: Ինձ անհանգստացնում է պատմության կրկնության հնարավորությունը»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x