ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսական բանկերը օգնություն են խնդրում

07.08.2014

 Ինչպես  հաղորդում է vedomosti.ru՝ վկայակոչելով ՌԴ կառավարության աղբյուրներին, «Գազպրոմաբանկը» եւ «Ռոսսելխոզբանկը» ներդրված պատժամիջոցների ֆոնին պետական աջակցություն են խնդրել:

Դաշնային պետպաշտոնյայի խոսքով՝ «Ռոսսելխոզբանկը» մոտ 100 մլրդ ռուբլի գումար է խնդրել: Որպես միակ հնարավոր աղբյուր՝ պաշտոնյան մատնանշել է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմանդրամին, որը, սակայն, սահմաններ ունի և չի կարող աջակցել օգնություն խնդրող բոլոր բանկերին:

Ինչ վերաբերում է «Գազպրոմբանկին», վերջինս առաջարկել է ազգային բարեկեցության հիմնադրամին 40 մլրդ ռուբլի ըդնհանուր գումարով վաճառել արտոնյալ բաժնետոմսերը: Աղբյուրի խոսքով՝ քանի որ «Գազպրոմբանկը ոչ պետական է, կառավարությունը կարող է հրաժարվել աջակցությունից»:

Ֆինանսների նապարարության ներկայացուցիչն, իր հերթին, նշել է, որ պարտադիր  է օգնության տրամադրելու անհրաժեշտությունը հիմնավորող բացատրություն ուղարկել:

Նշենք որ  «Ռոսսելխոզբանկ»-ի ներքին պարտքը կազմում է 8,7 մլրդ, ամենաբարձր աստիճանում է: Բանկի ղեկավարության հարցումից պարզվել է, որ բանկին անհրաժեշտ դեպոզիդների ծավալը գերազանցում է 100մլրդ ռուբլին: Ընդհանուր առմամաբ բանկի դեպոզիտացիան մինչև 2020թ.-ը պետք է կազմի 100մլրդ ռուբլի:

2009-2012թթ. ընթացքում պետությունը բանկի կապիտալում  ներդրել է 106մլրդ ռուբլի, որը, սակայն չի կայունացրել բանկի ֆինանսական վիճակը, հայտնել ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նախագահ Պուտինին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x