ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը գերազանցել է հաճախորդների թիվը

07.08.2014

 Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով: Հաճախորդների թվաքանակի աճը պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայությունների մատուցմամբ, արագ և հարմարավետ սպասարկմամբ և բանկի հանդեպ բարձր վստահությամբ:

Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: “Հաղթանակ”, “Օպերա” և “Լոռի” մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: “Զվարթնոց” մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Սպասարկման գործընթացի բարելավման և հաճախորդների ժամանակի խնայման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: "Մեկ պատուհանի" սկզբունքով արդեն իսկ աշխատում են "Կոմիտաս" (Երևան, Կոմիտասի 15/2) , “Օպերա” (Երևան, Սայաթ-Նովա 1), “Աճառյան” (Երևան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երևան, Աբովյան 23/2), "Հաղթանակ" (Երևան, Կոմիտասի 62, N94) և "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում:

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեների և աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք “Մասնաճյուղային ցանց” և “Աշխատանքային ժամեր” էջերը: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x