ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պատժամիջոցները ո՞ւր են տանում ռուս էլիտայի փողերը

06.08.2014


Շվեցարիան, որը չի մտնում եվրամիության մեջ, օգոստոսի 5-ին, ընդլայնել է պատժամիջոցների ցանկը և ընդգրկել ևս 26 ֆիզիկական անձանց և 18 ընկերությունների: Մինչ պատժամիջոցները ռուսների գումարները հոսում էին շվեցարական բանկեր: Ըստ ռուսական կենտրոնական բանկի՝ 2014-ի առաջին եռամսյակում ֆիզիկական անձիք Ռուսաստանից դուրս են հանել մոտ 11.2 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է մոտ 70%-ով: Այդ գումարների քարրորդ մասը գնացել է Շվեցարիա՝ 3-անգամ գերազանցելով 2013-ի առաջին եռամսյակում այս երկիր մուտք գործած ծավալը:

Սակայն Ուկրաինայում տիրող վիճակի պատճառով շվեցարական բանկերը կարող են շատ հաճախորդներ կորցնել: Շվեցարական խոշոր բանկերից մեկը, որը առաջատարն է private banking շուկայում, ընդհանրապես կասեցրել է գործունեությունը ռուսաստանում:

Փախուստ Եվրոպայից

Շվեցարական բանկերը, հատկապես նրանք, որոնք ունեն մասնաճյուղեր ԱՄՆ-ում, սկսել են ավելի խիստ ստուգումներ իրականացնել իրենց հաճախորդների շրջանակում: Կան մարդիկ, ովքեր արդեն ստացել են հեռախոսազանգեր՝ իրենց հաշիվը փակելու խնդրանքով: Բանկիրներից մեկը նշել է. «Բանկը հաճախորդին խնդրել է փակել իր հաշիվը, քանի որ նախկինում նա կապված էր ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձանցից մեկի հետ»:

Եվրոպայում իրենց հաշիվները սկսել են փակել նաև պետական կազմակերպությունները: Ըստ տեղեկությունների «Газпром»-ը նույնպես դուրս է գալիս շվեցարական բանկերից: Ընկերությունը, ինքը չկա ցանկերում, սակայն այնտեղ է «Газпормбанк»-ը, որի միջոցով էլ կատարվում են գազային մագնատի գործարքները: Trioctoni Group ընկերության ներկայացուցիչը նշում է, որ եվրոպական բանկերը սկսում են լքել նաև այն բիզնեսմենները, որոնք չեն հայտնվել չարաբաստիկ ցանկում: «Այստեղ մեծ դերակատարում ունի հոգեբանական գործոնը: Շատերը մտածում են, որ եթե այսօր դա տեղի է ունենում Պուտինի հետ կապված մարդկանց հետ, ապա վաղը դա կարող է անդրադառնալ նաև մեր վրա»,-նշում է ֆինանսիստը:

Ո՞ւր կգնան ռուս էլիտայի փողերը

Արևելք

Ակնհայտ ուղղություններից մեկը Սինգապուրն է, որը արդեն վաղուց համարվում է ֆինանսական կենտրոն: Ըստ PwC-ի կանխատեսումների՝ կառավարվող ակտիվների ծավալով Սինգապուրը 2015-ին կհասնի և հնարավոր է գերազանցի Շվեցարիային: Շվեցարական բանկերը իրենք են առաջարկում նշված տարբերակը: «Եթե կա նույնիսկ շատ փոքր հավանականություն, որ դուք կհայտնվեք պատժամիջոցների ցանկում, կամ կապ ունեք այդտեղ հայտնված անձանց հետ, ապա մենք կտեղափոխենք ձեր հաշիվները մեր սինգապուրյան դուստր ընկերություն»,- նշում է շվեցարական բանկերից մեկի իրավաբանը:

Սինգապուրում գործող Trioctoni Group ներդրումային ընկերության կառավարիչները՝ Պյոտր Պանովը և Պավել Սեմենյուտը նշել են, որ 2014-ի գարնանից Սինգապուրում ռուսական կապիտալի հոսքերը կրկնապատկվել են: Նրանք չեն ճշտում կոնկրետ թիվը, սակայն ասում են, որ խոսքը «հարյուր միլիոնավոր» դոլարների մասին է:

Մյուս երկիրը, որտեղ հոսում են ռուսական փողերը ՄԱԷ-ն է: Սակայն այստեղ միջազգային ընկերությունների հետ աշխատում են միայն խոշոր բանկերը, իսկ իրենք չեն ապահովում գործունեության ճկունություն:

Կապիտալի վերադարձ

Որոշ փորձագետներ կարծում են, որ օֆշորային երկրներում գտնվող գումարները կարող են վերադառնալ Ռուսաստան: Դա կարելի է իրականացնել օտարերկրյա ներդրումների միջոցով: Օրինակ երբ պաշտոնյան ինքը իրենից անշարժ գույք է գնում: Այդպիսի «օտարերկրյա ներդրումներ» սպասվում են Ասիայից, Մերձավոր Արևելքից և, իհարկե, Կիպրոսից և Շվեցարիայից:

Ուշադրության կենտրոնում հայտնվելուց զերծ մնալու համար հնարավոր է նաև գնել խնայողական հավաստագրեր: Սա ավանդին փոխարինող ֆինանսական գործիք է: Այն վճարում է ավելի շատ տոկոսներ, քանի որ չի ապահովագրվում: Հավաստագիրը կարող է գնել (ներդրում կատարել) մեկ անձ, սակայն այն կարող է ստանալ մեկ ուրիշը: Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ 2014-ի առաջին եռամսյակում բանկերը թողարկել են անվանական և ըստ ներկայացնողի խնայողական հավաստագրեր, որոնց ծավալը գերազանցել է 350 մլրդ ռուբլին (+50%):

Ինչևիցե, հստակ կանխատեսումներ ոչ ոք չի կարող անել, հնարավոր է գտնվեն այլ տարբերակներ, որոնցից կօգտնվեն մեծահարուստները և դրանց քննարկումով հանդես կգանք նաև մենք:

ebank.am - լրատվական կայք

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x