ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր հնարավորություն ՎՏԲ-ի հաճախորդներին

06.08.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Telcell վճարային տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների տեսականին: Այսուհետ բանկի ավանդատուները հնարավորություն ունեն համալրելու ոչ միայն իրենց բանկային/քարտային հաշիվները, այլև ավանդները ժամանակի իրական ռեժիմում (ավանդը համալրվում է անմիջապես) առանց մասնաճյուղ այցելելու վրա ժամանակի լրացուցիչ ծախսի` Telcell վճարային տերմինալների միջոցով:

Հաշիվների համալրման ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում` Երևանում և ՀՀ մարզերում տեղակայված Telcell ընկերության շուրջ 1 200 տերմինալների միջոցով: Ընդ որում, 01.08.2014թ.-ից սկսած, ավանդի, ինչպես նաև բանկային/քարտային հաշվի համալրման միջնորդավճարը բանկի մասնաճյուղերում տեղակայված տերմինալների միջոցով կազմում է 100 դրամ, իսկ Telcell մնացած տերմինալների միջոցով` 300 դրամ: Հաճախորդները կարող են համալրել ավանդները` սկսած 1100 դրամից, համալրման ամեն գործարքի առավելագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ: Մինչև 1 100 ՀՀ դրամը մուտքագրում կատարելու դեպքում գումարը ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:

Telcell տերմինալներով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխանակումն իրականացվում է գործարքի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունը արդեն մի քանի տարի է հաջողությամբ համագործակցում են հեռահար սպասարկման ոլորտում: Մենք հետևողականորեն զարգացնում ու կատարելագործում ենք Telcell տերմինալների միջոցով մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունները: Ընդլայնելով տերմինալների միջոցով ավանդների համալրման հնարավորությունը, մենք հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռում ավելի արդյունավետ օգտագործելու իրենց ժամանակն ու համալրելու ավանդները` անկախ բանկի աշխատանքային ռեժիմից»:

«Telcell» ՓԲԸ տնօրեն Ա. Ազատյան. «Ուրախ ենք հայտարարելու մեր բազմամյա գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մշակած ևս մեկ նոր ծառայության մեկնարկի մասին: Բանկի բազմաթիվ հաճախորդներ արդեն հասցրել են գնահատել Telcell տերմինալների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի մարման ու բանկային հաշիվների համալրման արագությունն ու հարմարավետությունը: Իսկ ավանդների համալրումը կլինի բանկի ինքնասպասարկման տարածքներում ինչպես նաև Telcell բոլոր տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների ևս մեկ արժանի լրացում: Ժամանակակից աշխարհում ժամանակը դառնում է ամենաթանկ ռեսուրսը, և մենք միշտ աշխատում ենք մեր հաճախորդների հարմարավետության ուղղությամբ»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x