ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

06.08.2014

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն Կապան, Գյումրի, Երևան քաղաքներում և ՀՀ մյուս մարզերում մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում մասնագիտացված շինարարական կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման:
Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`
ՀՀ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված լիցենզիա (շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` հասարակական և արտադրական)
կանոնադրություն (պատճենը)
առնվազն 3 տարվա փորձ ոլորտում, այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպությունների տարածքների վերակառուցում/ վերանորոգում (կատարած աշխատանքների ու դրանց ծավալների մասին կազմակերպության տնօրենի կողմից վավերացված տեղեկանք)
2011-2013 թթ. ընթացքում կատարած շինարարական աշխատանքների նվազագույն համախառն ծավալը պետք է կազմի 600,000,000 ՀՀ դրամ` որպես գլխավոր կապալառու (ներկայացնել հանձնման-ընդունման ակտերի պատճենները)
ընկերության ֆինանսական կարողությունների վերաբերյալ տեղեկատվություն /օր. 2012-2013թթ. աուդիտորական եզրակացություն, կազմակերպության տնօրենի կողմից վավերացված հաշվեկշիռ և այլ/:
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:


Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:
Հայտերը կարող են ներկայացվել տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով` նշելով «ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-04» և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:


Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2014 թ. օգոստոսի 20-ը:


Հայտերի պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով.

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0015, Գր. Լուսավորիչ 9
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Էլ. փոստ: tenders@ameriabank.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x