ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ուսանողական վարկեր` արդյունավետ պայմաններով

06.08.2014

Շուտով մոտենում է նոր ուսումնական տարին, իսկ շատերին բնականաբար անհանգստացնում է ուսման վարձի խնդիրը: Հաշվի առնելով արտասահմանյան փորձը` այժմ շատ արդիական է բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսանողական վարկերի օգնությանը դիմելը:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն մշակել և ներդրել է ուսանողական վարկեր` հատուկ պայմաններով, որպեսզի վարկատեսակը հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի համար: Ուսանողական վարկերից կարող են օգտվել պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Բացի այդ հատկանշական է նաև այն, որ Բանկը մասնակցում է «Ուսանողական վարկերի» պետական նպատակային ծրագրին, որի շրջանակներում պետությունը կատարում է ուսանողական վարկի սուբսիդավորում` 2-3 տոկոսի չափով: 3 տոկոս սուբսիդավորումն իրականացվում է այն ուսանողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն են ցուցաբերել:
Ուստի կարող ենք իրավամբ փաստել, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն անում է իր հնարավորինը մեր ապագա սերունդների համար ուղի հարթելու նպատակով, քանի որ երիտասարդները երկրի ապագա առաջխաղացման գրավականն են: Ինչպես ասել է քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը. «Ուզու՞մ ես իմանալ ազգիդ ապագան, ուզու՞մ ես իմանալ երկրիդ ճակատագիրը, նայի'ր նրա երիտասարդությանը. վաղը ազգովի հնձելու ենք այն, ինչ սերմանում ենք այսօր»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x