ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղը ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ մարզում

05.08.2014

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ Գեղարքունիքի մարզում ավելացնում է մասնաճյուղերի թիվը… Օգոստոսի 2-ին ք. Գավառ, Բունիաթյան 18/1 հասցեում տեղի ունեցավ  ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ԳԱՎԱՌ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը, որին ներկա էին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, Բանկի այլ ղեկավար անձինք, Գեղարքունիքի փոխմարզպետը, Գեղարքունյաց թեմի առաջնորդը  և այլ հրավիրյալներ:
Բանկի այս մասնաճյուղը թվով երկրորդն է Գեղարքունիքի մարզում, իսկ ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 33-րդը:
ՙԳԱՎԱՌ՚ մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն հմուտ աշխատակիցների կողմից՝ հնարավորություն ունենալով օգտվելու տարբեր վարկատեսակներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, ժամկետային ավանդների լայն տեսականուց և այլն:
 «Մասնաճյուղի թե աշխատակիցների, թե հաճախորդների համար ստեղծված են անվտանգության և հարմարավետության բոլոր պայմանները, իսկ մատուցվող ծառայությունների  սակագներն ու սպասարկման որակը կգոհացնեն յուրաքանչյուր հաճախորդի», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ընդլայնելով մասնաճյուղերի աշխարհագրությունը, փորձում է հնարավորին չափով մոտ գտնվել իր հաճախորդներին և գործընկերներին, որոնց մի մասն էլ գտնվում է հենց Գավառ քաղաքում:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով  մատուցվող ծառայությունների որակն ու արդիականությունը, փորձում է նպաստել տնտեսական կյանքի զարգացմանը նաև Հայաստանի մարզերում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x